Տպել
29.03.2021
Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը. Արա Այվազյան
1 / 3

Մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելուց հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց երկրների անուններ, որոնք այսօր էլ տուժում են Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից: Դրանցից են Հունաստանը, Կիպրոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը. «Մենք ունենք մի հարաբերությունների ձեւաչափ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան: Օրերս Հայաստան էր այցելել Իրաքի պաշտպանության նախարարը: Չեք կարծո՞ւմ, որ այդ ձեւաչափերը պետք է ավելի ակտիվացնել, քանի որ այդ երկրները եւս հարվածներ են ստանում Թուրքիայից: Այդ իմաստով մենք դառնում ենք բնական դաշնակիցներ»,-ասաց պատգամավորը:

Արա Այվազյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ բնականաբար վերջին պատերազմի արդյունքները ստիպում են չափազանց պրագմատիկ մոտենալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին: «Եվ մեր առաջին խնդիրը հիմա պետք է լինի Հայաստանի անվտանգային օրակարգը եւ Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը»,-նշեց նա:

Նախարարն ընդգծեց, որ նշված ձեւաչափերը Հայաստանի օրակարգում են: «Բայց Հայաստանը, առավել քան որեւէ երկիր, շատ լավ գիտի խաղաղության արժեքը, եւ մենք թշնամիներ չենք փնտրում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորվի իսկապես կայուն անվտանգային մթնոլորտ»,-ասաց Այվազյանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...