Տպել
29.03.2021
Պատերազմն ավարտվել է, հակամարտությունը՝ ոչ. պետք է արձանագրվի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա
1 / 5

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 29-ի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը ներկայացնելուց հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նախարարից հետաքրքրվեց.  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է խաղաղության մասին, սակայն սպառնում Սյունիքի ուղղությամբ եւ ձգձգում գերիների վերադարձի հարցը: Ադրբեջանական կողմից տեսնո՞ւմ եք հնարավորություն անվտանգության ուղղությամբ աշխատելու առնչությամբ: Բացի այդ, առաջիկայում սպասվո՞ւմ է հանդիպում Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ»:

Արա Այվազյանը նշեց, որ իրարամերժ են Ադրբեջանի հայտարարությունները. «Մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրության մոտ ցանկանում է ստեղծել տպավորություն, թե հակամարտությունն ավարտված է, եւ իրենք պատրաստ են խաղաղության, մյուս կողմից՝ խոսքերն ու գործերը հակառակն են ապացուցում: Ալիեւը որոշ լսարանների համար ականջ շոյող հայտարարություններ է անում, որովհետեւ հեռու գնացող նպատակներ ունի: Ավարտվել է պատերազմը, հակամարտությունը՝ ոչ, եւ դա փաստում են նաեւ միջազգային կառույցները: Որպեսզի տարածաշրջանում իրապես ձեւավորվի անվտանգության եւ խաղաղության մթնոլորտ, պետք է արձանագրվի Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Դրան հասնելու համար երկար եւ դժվար գործընթաց է սպասվում: Պետք է վերականգնել վստահության մթնոլորտը: Մեր գերիների, քաղաքացիական անձանց վերադարձի խնդիրն անհապաղ լուծում պետք է գտնի, եւ դա կլինի դրական քայլ հարեւան երկրի կողմից: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այս պահին նախատեսված չէ: Չեմ բացառում, որ ապագայում կլինի համանախագահների այց տարածաշրջան»:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...