Տպել
29.03.2021
Միջազգային կառույցները հետզհետե համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 29-ի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումից հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

«Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, կաեւորելով Արտաքին գործերի նախարարության դերն ու գործուն ջանքերը, նշեց՝ քաղաքակիրթ երկրները տեսնում են, որ Արցախի հանդեպ տեղի է ունեցել ոչ արդար իրադարձություն:

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի կարծիքով՝ այս ագրեսիայից հետո այն երկրների եւ անձանց համար, որոնք ուզում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, հստակեցվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. «Սա մի նոր ցեղասպան ծրագրի իրականացում է: Հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ եւ երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է մեր պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում հայ գերիները, նրանց մոտ, հետզհետե ավելի հասունանում է այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է Արցախ առանց հայության: Սրա համար է մեր պայքարը: Եվ կարծում եմ՝ այդ իրականությունը հետզհետե ամրագրվում է միջազգային հանրության մոտ»,-ասաց նախարարը: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...