Տպել
29.03.2021
Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է չափազանց պրագմատիկ եւ ճկուն. ԱԳ նախարար
1 / 5

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավորներն  ԱԳ նախարար Արա Այվազյանին հարցեր ուղղեցին:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը  հետաքրքրվեց մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման եւ Արցախի կարգավիճակի հարցերով:

«Այսօր մենք պետք է ճիշտ վերլուծենք, թե ինչու տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ը,  դասեր քաղենք եւ համապատաասխան շտկումներ անենք: Պետք է մտածենք առկա մարտահրավերների մասին, կենտրոնանանք ընդհանուր տեսլականի վրա: Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը ձախողվել են: 26 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը հաջողությամբ իրականացրել է երկրի տարբեր իշխանությունների կողմից  հանձնարարված այն կարեւոր առաքելությունը, որ պետք է պահպանել ստատուս-քվոն, եւ դա, բացառությամբ 2016 թվականի քառօրյա պատերազմի, մեզ հաջողվել է: Պետք էր բոլոր ջանքերը գործադրել եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Տարբեր առիթներով բոլորս ականատես ենք եղել, որ շատ մոտ ենք եղել հարցի կարգավորմանը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահն օրերս կրկին վերահաստատեց, որ ինքը չէր պատրաստվում հարցը խաղաղ բանակցային   ձեւով կարգավորելուն: «Սեպտեմբերի 27-ը տեղի ունեցավ, քանի որ կար նաեւ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը»,-հավելեց Արա Այվազյանը: Նրա խոսքով՝ պատերազմն ավարտված է, սակայն հակամարտությունը կարգավորված չէ: «Այս պահին, երբ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, մենք մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք վերջնական դեէսկալացիայի հասնելու ուղղությամբ: Պետք է իրատես լինենք, զերծ մնանք էմոցիաներից եւ կտրուկ արտաքին քաղաքական փոփոխություններից: Այսօր, առավել քան երբեւէ,  մեր արտաքին քաղաքականությունը դարձել է չափազանց պրագմատիկ եւ ճկուն: Փակագծեր չեմ բացում, բայց վստահ եղեք, որ այդպես է»,-եզրափակեց նախարարը:
 


29.03.2021
«Խորհրդարան 1918-1920». բամբակի ընդունման գինը բարձրացնելու խնդրագիր
1919-ի մարտի 25-ին Էջմիածնի գավառի Փարաքարի շրջանի գյուղացիության  ներկայացուցիչները խնդրագրով դիմեցին Հայաստանի Խորհրդի նախագահությանը՝ բամբակի ընդունման գինը բարձրացնելու համար: «Հայաստանի Խորհրդի Օրինագծով բամբակի փթին գին է նշանակված 43 րուբ. 50 եւ 49 րուբ.: Սակայն, եթե այդ գներով գրավվի աշ...

29.03.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատան...

29.03.2021
Միջազգային կառույցները հետզհետե համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 29-ի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումից հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, կաեւորե...

29.03.2021
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ է մտել մարտի 1-ից
«ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը մարտի 29-ին քննարկվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝  2020 թվականը լի էր լրջագույն մարտահրավերներով՝ կորոնավիրուսային հա...

29.03.2021
Պատերազմն ավարտվել է, հակամարտությունը՝ ոչ. պետք է արձանագրվի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 29-ի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը ներկայացնելուց հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նա...

29.03.2021
ԱԳՆ-ն տեղյակ չէ որեւէ ձեւաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 29-ի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումից հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նախարա...

29.03.2021
Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը. Արա Այվազյան
Մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելուց հետո ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց երկրների ...

29.03.2021
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ-ում ներկայացրեց Կառավարության 2020-ի արդյունքները
Մարտի 29-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ներկայացրեց  Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի՝ արտաքին գերատեսչությանը վերաբերող հատ...

29.03.2021
ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժար...

29.03.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 29.03.2021 ժամը 12:00 414 դահլիճ: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 29.03.2021 ժամը 13:30 214 դահլիճ: ...