Տպել
29.03.2021
Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է չափազանց պրագմատիկ եւ ճկուն. ԱԳ նախարար
1 / 5

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավորներն  ԱԳ նախարար Արա Այվազյանին հարցեր ուղղեցին:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը  հետաքրքրվեց մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման եւ Արցախի կարգավիճակի հարցերով:

«Այսօր մենք պետք է ճիշտ վերլուծենք, թե ինչու տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ը,  դասեր քաղենք եւ համապատաասխան շտկումներ անենք: Պետք է մտածենք առկա մարտահրավերների մասին, կենտրոնանանք ընդհանուր տեսլականի վրա: Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը ձախողվել են: 26 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը հաջողությամբ իրականացրել է երկրի տարբեր իշխանությունների կողմից  հանձնարարված այն կարեւոր առաքելությունը, որ պետք է պահպանել ստատուս-քվոն, եւ դա, բացառությամբ 2016 թվականի քառօրյա պատերազմի, մեզ հաջողվել է: Պետք էր բոլոր ջանքերը գործադրել եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Տարբեր առիթներով բոլորս ականատես ենք եղել, որ շատ մոտ ենք եղել հարցի կարգավորմանը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահն օրերս կրկին վերահաստատեց, որ ինքը չէր պատրաստվում հարցը խաղաղ բանակցային   ձեւով կարգավորելուն: «Սեպտեմբերի 27-ը տեղի ունեցավ, քանի որ կար նաեւ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը»,-հավելեց Արա Այվազյանը: Նրա խոսքով՝ պատերազմն ավարտված է, սակայն հակամարտությունը կարգավորված չէ: «Այս պահին, երբ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, մենք մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք վերջնական դեէսկալացիայի հասնելու ուղղությամբ: Պետք է իրատես լինենք, զերծ մնանք էմոցիաներից եւ կտրուկ արտաքին քաղաքական փոփոխություններից: Այսօր, առավել քան երբեւէ,  մեր արտաքին քաղաքականությունը դարձել է չափազանց պրագմատիկ եւ ճկուն: Փակագծեր չեմ բացում, բայց վստահ եղեք, որ այդպես է»,-եզրափակեց նախարարը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...