Մարտի 27-28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպեց աշխատանքային քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց Առողջության համապարփակ ապահովագրության /ԱՀԱ/ ներդրման հայեցակարգը, համաձայն որի՝ կմշակվի եւ կընդունվի «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը: Կարգավորման առարկան կլինի ապահովագրված անձանց եւ շահառուների շրջանակի սահմանումը, ապահովագրության օբյեկտը:
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անպտղություն ունեցող անձանց համար գործող մի շարք սահմանափակումների վերացում: Դա կխթանի բնակչության ծնելիության աճը: Օրենքի դրույթների ազատականացումն առավել ակտուալ է այն տրամաբանությամբ, որ ծնելիության աճը մեր երկրի ռազմավարական խնդիրն է:
Քննարկվել է նաեւ կլինիկական ռեզիդենտուրայի մոդելի ներդրման հարցը: Օրենսդրական կարգավորումները հնարավորություն կստեղծեն կլինիկական ռեզիդենտուրայի իրական մոդելին առավելապես հարմարեցված հետբուհական բժշկական մասնագիտացման տեղայնացված մոդելի կայացման համար:
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձն Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ
«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար: Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյա...
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: ...
ԱԺ պատգամավորը հանդիպեց արցախյան պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպեց արցախյան պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Նրանք նշեցին, որ Մարտունի-3 զորամասի 76 զինվորի մահվան, ինչպես նաեւ Հադրութի Վանք գյուղում 50 օրից ավել շրջափակման մեջ գտնված, հետագայում խոշտանգված եւ սպանված զինվոր...
Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը մարտի 31-ին հանդիպեցին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կարգավորող օրենսդրությանը, մասնավորապես՝ «Անհայտ կորած անձանց մ...
Աշխատանքային քննարկման առանցքում էներգետիկ բնագավառին վերաբերող հարցերն էին
Մարտի 31-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում էներգետիկ բնագավառի օրենսդրությանը վերաբերող հարցերն էին: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, ոլորտի մասնագետներ: Նախատեսվում է փոփ...