Տպել
01.04.2021
Պատգամավորների հարցերը՝ հիմնական զեկուցողին
1 / 2

Ապրիլի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացվեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները:

Պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին:

Անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գալիք ընտրությունները թույլ կտան հաղթահարել ճգնաժամն այս ընտրական օրենսգրքով: Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ միանշանակ այո:

Էդմոն Մարուքյանի պնդմամբ Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, իսկ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է մեկ այլ նախագիծ: Հովակիմյանը հավաստիացրեց, որ այն, ինչ առաջարկվում է այս փոփոխությամբ, առկա է մեծ փաթեթում, այսինքն՝ այստեղ չկա որեւէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել:

Սոֆիա Հովսեփյանի հարցը վերաբերում էր օրինագծով առաջարկվող մյուս փոփոխություններին: Ի պատասխան նշվեց, որ քննարկված նախագծով փոփոխվում է միայն երկու դրույթ:

Պատասխանելով Թագուհի Թովմասյանի այն հարցին, որ փոփոխությունների վերաբերյալ մի քանի տասնյակ առաջարկ է ներկայացրել ԿԸՀ-ի նախագահը՝ Հովակիմյանն ընդգծեց, որ դրանք վերաբերում են «Ընտրական օրենսգիրք» մեծ փաթեթին, որը դեռ չի ներկայացվել:

Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր պատճառը, որ 3 տարվա մեջ նոր ընտրական օրենսգիրք չընդունեց: Հովակիմյանը նշեց, որ այդ ընթացքում նախատեսվում էր ընդունել նոր Սահմանադրություն: Հետեւաբար ճիշտ հերթականությունը կլիներ այն, որ սկբզում ընդունվեր  նոր Սահմանադրությունը, ապա ընտրական օրենսգիրքը:


01.04.2021
Էդմոն Մարուքյանը հանդիպեց Լին Թրեյսիի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 1-ին ընդունեց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանի հետ քննարկվեցին հետպատերազմական իրողությունները, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի խնդիրը, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ակտիվ դերակատ...

01.04.2021
Պատգամավորների ելույթները Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ
Արուսյակ Ջուլհակյան. Եթե պարոն Մարուքյանը կարծում էր, որ նախագահի կամ քաղաքապետի անուղղակի ընտրությունը վատ բան է, ապա պետք է այդ մասին խոսեր տարիներ առաջ: Մասնավորապես, նախագահին անուղղակի ընտրելու կառուցակարգ նախատեսվել է 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Արման Բաբաջանյան. Ես հանդես կ...

01.04.2021
Խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
Ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ ...

01.04.2021
Համազասպ Դանիելյանի ելույթը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ
ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ:...

01.04.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախաձեռնությանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ին հրավիրված  արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի եւ Համազասպ Դանիելյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օր...

01.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Ասորական ազգային խորհրդի թեկնածուների ցանկ
«Ապրիլի 1-ին ասորիները տոնում են Նոր տարին՝ Հաբ-Նիսանի տոնը: Այն  խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը: Շնորհավորում ենք մեր տարածաշրջանի բոլոր ասորիներին, եւ պատմական Ասորեստանի տարածքում բնակվող ասորական համայնքների ներկայացուցիչներին». ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ան...

01.04.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

01.04.2021
Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ ելույթներ են ունեցել պատգամավորները
Լիլիթ Մակունց. Խորհրդակցություններ  եղան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի,  քաղհասարակության, մասնագիտական կառույցների,  նախագահի ինստիտուտի հետ: Որպեսզի Ընտրական օրենսգիրքը չբարդացնի առաջիկա  ընտրությունների ընթացքը եւ ավելի պարզեցնենք դրանց անցկացումը, որոշում կայացվ...

01.04.2021
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
Ապրիլի 1-ին՝ ժամը 16:30-ին, ԱԺ 314 սրահում արտահերթ նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգը՝ կից: ...

01.04.2021
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Խորհրդարանը 83 կողմ ձայնով եւ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ...

01.04.2021
Խորհրդարանը գումարեց արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 1-ին գումարեց արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լ...

01.04.2021
Ապրիլի 1-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 1-ի ԱԺԽՈ-021-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի ...

01.04.2021
ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Ապրիլի 1-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշեց համաձայնություն տալ ապրիլի 1-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:...