Տպել
05.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Ովքե՞ր էին վայելում ընտրելու իրավունքը
1 / 1
Կային ժամանակներ, երբ խորհրդարանի անդամների ընտրություններին մասնակցելու համար պետք է լրացած լիներ քաղաքացու 20 տարին: Այդ  ժամանակներում  զինվորական ծառայության մեջ եղածները ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին: Ու հենց այդ ժամանակներում էր պառլամենտի ընտրություններին մասնակցելու իրավունքը դիտարկվում որպես վայելք:

1918-1920-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան հենց այդպիսի ընտրական օրենսգրքի հոդվածների համաձայն:

«Յօդ. 1. Հայաստանի Հանրապետութեան Պարլամենտի անդամներին ընտրում է ազգաբնակութիւնը առանց սեռի խտրութեան՝ ընդհանուր եւ հաւասար ընտրական իրաւունքի հիման վրայ, ուղղակի ընտրութեան եւ գաղտնի քւէարկութեան միջոցով, գործադրելով համեմատական ներկայաչութեան զկզբունքը:

Յօդ. 2. Հայաստանի Հանրապետութեան Պարլամենտի ընտրութիւնները կատարելու ժամանակ պետութեան բովանդակ տարածութիւնը հանդիսանում է մի ընտրական շրջան: Պարլամենտի անդամների թիւը սահմանւած է ութսուն (80):

Յօդ. 3. Հայաստանի Հանրապետութեան երկու սեռի քաղաքացիները, որոնց քսան (20) տարին լրանում է ընտրութեանց օրը, վայելում են Պարլամենտի ընտրութիւններին մասնակցելու իրաւունք:

Ծանօթ. Իսկական զինւորական ծառայութեան մէջ եղածները ընտրութիւններին մասնակցելու իրաւունք չունին:

Յօդ. 4. Ընտրութիւններին չեն մասնակցում նրանք, որ հաստատւած օրինական կարգով խենթ կամ խելագար են ճանաչւած. Նաեւ խուլուհամրերը, որ ենթակայ են խնամակալութեան»: 


05.04.2021
Անդրադարձ կկատարվի հեռավար կրթության հոգեբանական ազդեցությանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13:00-ին, 334 դահլիճում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է քննարկում՝ «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով:   ...

05.04.2021
Առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը. նախկին 1500 դրամի փոխարեն այն կդառնա 6000 դրամ
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քն...

05.04.2021
ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Սուրեն Գրիգորյանի՝ ...

05.04.2021
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...