Տպել
06.04.2021
Դրական եզրակացություն` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին
1 / 5

Ապրիլի 6-ին Արկադի Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ հանձնաժողովում քննարկվեց «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով սահմանվում են ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը, նպատակը եւ ռեեստրում ներառվող տեղեկությունները:

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված եւ փակված բանկային հաշիվների, ինչպես նաեւ տրամադրված, օգտագործումը դադարեցրած բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման եւ փակման, բանկային պահատուփի տրամադրման եւ օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի եւ հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման` պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաեւ բանկի վերաբերյալ տեղեկությունները:

Նշվեց, որ նախագծի ընդունման եւ ռեեստրի ստեղծման արդյունքում կբարձրանա իրավասու մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնելով բանկերին կատարվող հարցումների քանակը եւ ապահովելով բանկային գաղտնիք կազմող այլ տեղեկությունների ստացման նպատակով բանկերին կատարվող հարցումների թիրախայնությունը:

Հարակից զեկուցողը ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն էր, որը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին:

Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

Ներկայացվեց Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

Դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է  
 
Ներկայացվեցին համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքներին հակազդող միջոցառումները  
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...