06.04.2021
ՊԵԿ-ը 2020-ին իրականացրել է 30 միջոցառում
Ապրիլի 6-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԵԿ-ը վարչարարությունն ուղղել է ստվերային տնտեսության կրճատմանը, հավասար մրցակցային դաշտ ստեղծելուն: Այդ նպատակով իրականացվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ:
Գործող իրավական ակտերի հիման վրա ընդունվել են շուրջ երկու տասնյակ նորմատիվ իրավական ակտեր:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահն ընդգծեց, որ ՊԵԿ-ը 2020-ին իրականացրել է 30 միջոցառում: