Տպել
06.04.2021
Առաջին եռամսյակում արդյունաբերական շինարարության ծավալներն աճել են
1 / 2

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանին վերաբերում էր 2021-ի առաջին եռամսյակի ներդրումների դինամիկային: Արտակ Մանուկյանը ընդգծեց, որ համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում ներդրումների ծավալը նվազել է: Պատգամավորը նշեց նաեւ, որ օրենսդրական նախաձեռնություններ են իրականացվում՝ միտված ներդրումների խթանմանը:

Ավագ Ավանեսյանը նշեց, որ առաջին եռամսյակում շինարարության ծավալները, մասնավորապես արդյունաբերական շինարարության ծավալները աճել են: «Դա կարող է ընդհանրապես կապ չունենալ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ, բայց այդ ծավալի 35 տոկոսն էներգետիկ համակարգում է արվում, որը մեծ կշիռ ունի հենց օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման տեսանկյունից»: