Տպել
06.04.2021
Որոշ ոլորտներ տուժել են համավարակից
1 / 4

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց աշխատատեղերի նվազման եւ աշխատավարձերի բարձրացման հարցերով:

Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ամիս իրենք ուսումնասիրում եւ հրապարակում են տեղեկատվություն աշխատատեղերի վերաբերյալ. «2020-ի ընթացքում միջին աշխատավարձի դաշտում տեղի է ունեցել փոփոխություն, որը շարունակվում է նաեւ այս տարի: Միջին աշխատավարձի տարբերությունը կազմել է 11 000 դրամ՝ 193 000-ից դառնալով 204 000»:

ՊԵԿ նախագահը նշեց, որ ուսումնասիրվել է նաեւ աշխատատեղերի տարբերությունը, որը 8000-ով պակաս է նախորդ տարվա համեմատելի ամսից. «Դրանք բաժին են ընկնում համավարակի հետեւանքով խոցելի ոլորտներին՝ հասարակական սնունդ, հյուրանոցային տնտեսություններ եւ այլն»: