National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.04.2021
Անդրադարձ կատարվեց հեռավար կրթության հարթակում արձանագրված խնդիրներին
1 / 19

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 6-ին նախաձեռնել էր  աշխատանքային քննարկում՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր տարիքի դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթության եւ այլ ոլորտների փորձագետներ, հոգեբաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել աշակերտների ծնողներից եւ ուսուցիչներից՝ քննարկելու համար հեռավար կրթությանը վերաբերող հարցերը: Համավարակի ընթացքում արդյունավետ չէր քննարկել գործընթացը,  քանի որ այն կատարման փուլում էր, նշեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ դեռեւս շարունակվում է համավարակը, եւ  կարող են լինել իրավիճակներ, երբ կարիք լինի վերստին անցնելու հեռավար ուսուցման: «Կարիք կա քննարկելու նաեւ արձանագրված խնդիրները, մարտահրավերները եւ գտնել դրանց լուծումները»,-եզրափակեց  նա:

«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը եւ ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը  տեղեկացրին, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվել է ծրագիր՝ «Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետությանը՝ հեռավար կրթության գործընթացներում» խորագրով, որին մասնակցել են փորձագետներ, հոգեբաններ եւ այլ մասնագետներ: Ծրագրի նպատակն է եղել ուսումնասիրել  ճգնաժամային իրավիճակում  հեռավար կրթության խնդիրները եւ աջակցել պետությանը: Հետազոտությանը, որն անցկացվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, մասնակցել են տարրական դասարանների ուսուցիչներ, աշակերտներ, հոգեբաններ եւ  ծնողներ: Նրանք իրենց կարծիքներն են հայտնել մարտ-մայիս ամիսներին իրականացված հեռավար կրթության  վերաբերյալ: Հարցաշարին պատասխանել է   366 ուսուցիչ  հանրապետության բոլոր մարզերից: Այսպես, հեռավար կրթության իրականացման ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ: Բազմաթիվ ուսուցիչներ, աշակերտներ եւ ծնողներ նշել են, որ հեռավար կրթության իրականացման ընթացքում իրենք բախվել են տարատեսակ խնդիրների, նաեւ ապրել հոգեբանական, սթրեսային  եւ տագնապային պահեր: Ուսուցիչների մեծ մասն ավելի շատ ժամանակ է հատկացրել դասերի անցկացման, առաջադրանքների ստուգման վրա:  Երեխաների մի մասը եղել է պասիվ, նրանք հաճախ բացակայել են դասերից:  Խնդրահարույց են եղել ինտերնետ կապի, թվային սարքերի բացակայությունը կամ  անորակությունը: Ըստ Արմենուհի Բուրմանյանի՝ տարրական դպրոցների  ուսուցիչների 63 տոկոսն անարդյունավետ է գնահատել առցանց կրթության որակը, արդյունավետ՝ 18 տոկոսը:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի տեղեկացմամբ՝ համավարակի ընթացքում առցանց կրթություն է ստացել աշակերտների  մոտ 80 տոկոսը,  մնացած մասը չի մասնակցել դասերին, քանի որ չեն ունեցել կամ ինտերնետ, կամ համապատասխան սարքավորումներ:

«Առցանց կրթության իրականացման հարցում խնդիր է եղել դասավանդման  մեթոդաբանությունը, քանի որ ուսուցիչների մեծ մասը ոչ ստանդարտ իրավիճակում շարունակել է դասը վարել առկա դասավանդման մեթոդներով»,-պարզաբանեց  Ալեքսանդր Շագաֆյանը: 2021 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում Կրթության տեսչական մարմինը մաթեմատիկա առարկայի յուրացման ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու 2018-2019թթ եւ 2019-2020թթ ուսումնական տարիների չափորոշիչների պահանջների յուրացման մակարդակը:

Այս պահի դրությամբ 11 ուսումնական հաստատությունների տվյալ է մշակված, գրավոր աշխատանքին մասնակցել է 500-ից ավելի սովորող, որի արդյունքում միջին մակարդակը 4,2 միավոր է: Մինչդեռ, այդ սովորողներից 50-ից ավելին 11-րդ դասարանցիներ են, որոնցից 62% անբավարար է ստացել:

Միաժամանակ այս պահի դրությամբ 2018-2019թթ. եւ 2019-2020թթ. ուսումնական տարիների իրականացված մնացորդային գիտելիքների համեմատումից երեւում է, որ 2019-2020 թվականների ցուցանիշներն ավելի վատն են: 

Քննարկման մասնակիցները կարեւորեցին ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման մեթոդաբանության փոփոխումը առցանց եղանակով դասավանդելու  պարագայում:

ՄԻՊ ներկայացուցիչ Մարինե Ավագյանն էլ  տեղեկացրեց, որ հեռավար կրթության գործընթացի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանը  ողջ տարվա ընթացքում իրականացրել է մշտադիտարկում, արձանագրել որոշ խնդիրներ: Ստեղծված իրավիճակում պետությունը  պատշաճ կերպով պատրաստ չի եղել հեռավար կրթություն իրականացնելուն, ավելին՝ սկզբական շրջանում իրավիճակը քաոսային է եղել: Անպատրաստ են եղել եւ՛ կրթական հաստատությունները, եւ՛ ծնողները: Գրասենյակն իր հերթին փորձել է աջակցել, որ որեւէ երեխա չզրկվի կրթություն ստանալու իրավունքից:  Խնդիրն արդիական է եղել ողջ տարվա ընթացքում: Առկա է եղել  իրազեկման պակաս:  Որոշ աշակերտներ  չեն կարողացել մասնակցել դասերին, քանի որ  չեն ունեցել թվային սարքավորումներ, շատերը չեն ստացել կրթություն՝ ունենալով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

Դրական գնահատելով ծավալված մասնագիտական քննարկումը՝ Անի Սամսոնյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու ոլորտի մասնագետների հետ եւ աջակցել օրենսդրական նախաձեռնություններով: 


06.04.2021
Որոշ ոլորտներ տուժել են համավարակից
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց աշխատատեղերի նվազման եւ աշխատավարձերի բարձրացման հարցերով: Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ամիս իրենք ուսումնասի...

06.04.2021
Առաջին եռամսյակում արդյունաբերական շինարարության ծավալներն աճել են
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանին վերաբերում էր 2021-ի առաջին եռամսյակի ներդրումների դինամիկային: Արտակ Մանուկյանը ընդգծեց, որ համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում ներդրումների...

06.04.2021
ՊԵԿ-ը 2020-ին իրականացրել է 30 միջոցառում
Ապրիլի 6-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղա...

06.04.2021
Ներկայացվեցին համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքներին հակազդող միջոցառումները
Ապրիլի 6-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Է...

06.04.2021
Ներկայացվեց Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդ...

06.04.2021
Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությանը վերաբերող քննարկման ուղիղ հեռարձակումը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

06.04.2021
Դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է
Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին վերաբերում էր դրամի արժեզրկմանը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ իրավիճակը կառավարելի՞ է, թե ոչ, ինչպե՞ս է նա ...

06.04.2021
Դրական եզրակացություն` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին
Ապրիլի 6-ին Արկադի Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ հանձնաժողովում քննարկվեց «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենք...

06.04.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am