Տպել
07.04.2021
Հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ
1 / 5

Ապրիլի 7-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը եւս հեղինակների առաջարկով հետաձգվեց մինչեւ երկու ամսով:

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հետաձգվեց նույն ժամկետով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի առաջարկով Կառավարության հեղինակած ««Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվեց կրկին մինչեւ երկու ամսով: Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո փաթեթը լրամշակվել է, սակայն դեռ կա փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկով հանվեց շրջանառությունից:  Պատգամավորը նշեց, որ առաջարկվող փոփոխությունը ժամանակավրեպ է:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեց նաեւ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենսդրական փաթեթի քննարկումը: