Տպել
07.04.2021
Հետաձգվեց Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ  նախագծի նպատակը հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի  կարգավորումն է:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ նախագծերի ընդունումը չի բխում հայտարարված տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից ու առաջնահերթություններից, եւ ընդունելու պարագայում դրանց կիրառությունը հանգեցնելու է տարատեսակ խնդիրների:

Քննարկման ընթացքում հնչեցին կողմ եւ դեմ կարծիքներ: Բաբկեն Թունյանի առաջարկությամբ նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով: