ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան 9-րդ հոդվածի 8-րդ ենթակետը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 3000-ապատիկի», իսկ 9.8.1 կետով՝ «Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30000-ապատիկի չափով»:
Անուշ Բեղլոյանը նշեց, որ նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ «ՀՀ պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:
Բանախոսները հիմնականում կողմ արտահայտվեցին: Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
Առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ Կառավարության հետ քննարկման արդյունքում փաթեթի առաջին նախագիծը հանվել է շրջանառությունից:
Նշվեց, որ երկրորդ նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինքնավար էներգաարտադրողին իր արտադրած էներգիան սպառելու այլ վայրում, որտեղ չկան պայմաններ էներգաարտադրությամբ զբաղվելու համար, որի արդյունքում ինքնավար էներգաարտադրող հանդիսացող տնտեսվարողը կազատվի սակագնային կախվածությունից եւ հնարավորություն կունենա իր ծառայությունները մատուցելու ավելի հարմար պայմաններով:
Գործընկերների դիրքորոշումը բացասական չէր: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, ըստ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի, կբացառվի կառուցապատողների հայտերի օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով մերժումը, անբարենպաստ ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրումը, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված ժամկետների բացթողումը: Նշվեց նաեւ, որ նախատեսվում է մատակարար կազմակերպությունների կողմից պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ համայնքի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել քաղաքաշինության ոլորտում տեսչական ստուգումներ իրականացնող մարմնին: Առաջարկվում է նաեւ Կառավարության կողմից թիվ 2-րդ եւ 3-րդ կատեգորիաների` միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների եւ միջինից բարձր ռիսկայնության օբյեկտների համար նախատեսել ելակետային տվյալներ, որոնք չեն առաջացնի մատակարար կազմակերպությունների կողմից լրացուցիչ աշխատանքների կատարում:
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ կան բազմաթիվ բողոքներ, կա նաեւ տեղեկատվություն, որ նախորդ տարեվերջին վարչական առումով խնդիրները զրոյացել են, սակայն հայտնի է, որ բովանդակային առումով դրանք կուտակվելու են այս տարի, եթե հարցը չլուծվի. «Իհարկե ցանկալի էր, որ թվային տիրույթում զետեղված լիներ ամբողջ ինֆորմացիան, որը կբխեր քաղաքաշինական ծրագրային փաստաթղթից, ինչի հիման վրա էլ տրվում է ճարտարապետահատակագծային թույլտվությունը: Եթե բոլոր համայնքներում դա լիներ, այսօր ձեռնարկատերերի կամ կառուցապատողների համար խնդիր չէր լինի»:
Պատգամավորի կարծիքով՝ թեեւ նախաձեռնությամբ միջանկյալ լուծում է տրվում, բայց այս պահին կա դրա կարիքը: Հռիփսիմե Գրիգորյանը կարծում է, որ գաղափարական առումով եւս պետք է փոփոխություն մտցվի, եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չդիտարկվի որպես թույլտվություն. «Թույլտվությունն ինքնին դիտարկվում է որպես վարչական ակտ, իսկ այստեղ խոսքը գնում է տեղեկանքի մասին: Այսինքն սա տեղեկատվության տրամադրում է, որը չի կարող մերժվել: Կարող է լինել ցանկացած սահմանափակում, որը բխում է օրենսդրությունից: Սակայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը դիտարկել որպես թույլտվություն ի սկզբանե սխալ է: Անգամ կարելի է տերմինը փոխարինել»: Այս համատեքստում պատգամավորին հետաքրքրեց, թե ո՞ր դեպքում կարող է մերժվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի թույլտվությունը, եւ ինչքանո՞վ է տրամաբանական տեղեկանքի տրամադրումը մերժելը:
Նախաձեռնության համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ մերժման հիմքերը հստակ սահմանված են Կառավարության որոշմամբ: Նա նաեւ ընդգծեց, որ լինում են օրինակներ, երբ օբյեկտիվ պատճառներ չկան թույլտվություն տալու, հետեւաբար պետք է մերժվեն: Պատգամավորը նաեւ նշեց, որ տեղեկանքն էլ է համարվում վարչական ակտ, հետեւաբար ենթակա է մերժման:
Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ Կառավարության «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը հեղինակների առաջարկությամբ հանվեց շրջանառությունից:
Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում կատարել մի շարք օրենքներում
Ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկեց ««Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը միտված ...
Քննարկվեցին հարկային եւ մաքսային արտոնություններ նախատեսող օրինագծեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...
Հետաձգվեց Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրա...
Սոցիալական երաշխիքներ՝ մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրակ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատո...
Դրական եզրակացություն՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին
««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է պատգամավոր Արթուր Դավթյանը, առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժո...
Փոփոխություններ եւ լրացումներ՝ «Պետական տուրքի մասին» եւ կից այլ օրենքներում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օր...
Առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանը չեն հատի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում: Հիմնական զեկուցողը նշեց, որ գործող օենքում իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում եւ հանգ...
Կվերանայվեն 2022 թվականի պետական բյուջեի սոցիալական ոլորտի հատկացումները
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» հարցը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ՀՀ աշխատա...
Գրավոր ընթացակարգ՝ վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով առաջար...
Հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ
Ապրիլի 7-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկու...
Առաջին կին պատգամավորները
Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակներում կանայք աչքի են ընկել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ, օջախի կրակն անմար պահելուց ու սերունդներ կրթելուց զատ մասնակցել են նույնիսկ ռազմական գործողություններին: Այդպիսին էր եւ է հայ ազգի ճակատագիրը: Միեւնույն ժամանակ անհերքելի փաստ է, որ հ...
Փոփոխություններ պետական ծառայության պաշտոնի անձնագրում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի հեղինակած ««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մ...
Դրական եզրակացություն՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին
Ապրիլի 7-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահը շնորհավորեց կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմա...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները համարել դադարած: ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նա...