National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.04.2021
Քննարկվեց ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրին վերաբերող համաձայնագիրը
1 / 4

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ««Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդգծեց, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն արդեն իսկ կնքել են երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր:

Ըստ համաձայնագրի՝ Սերբիան սակագնային պարտավորությունների առնչությամբ  ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումների ցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության համար՝ գործող երկկողմ համաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով: ՀՀ արտադրողները, ինչպես եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները, կստանան սերբական շուկա մուտքի որակյալ պայմաններ:

Փոխնախարարն անդրադարձավ համաձայնագրով նախատեսված համաձայնեցված զիջումներին: Օրինակ՝ կաթնամթերքի դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ եւ կիսապինդ պանրի որոշ տեսակների՝ առանց մաքսատուրքի կիրառման 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի եւ ոչխարի կաթից պատրաստված պանրի համար՝ առանց մաքսատուրքի մուտքի ապահովում: Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է առանց քվոտայի եւ մաքսատուրքի որոշ տեսակի պինդ եւ կիսապինդ պանիրների համար մատակարարումներ:

Ալկոհոլային արտադրանքի դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է 2208 20 290 0 եւ 2208 20 890 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ առանց մաքսատուրքի սակագնային քվոտա՝ տարեկան 35 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով: Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է 2208 20 29 եւ 2208 20 89 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ առանց մաքսատուրքի սակագնային քվոտա՝ տարեկան 50 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:

Ծխախոտի արտադրանքի պարագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է ծխախոտի համար առանց մաքսատուրքի սակագնային քվոտա՝ տարեկան մինչեւ 2 մլրդ հատ ծավալով: Սերբիայի կողմից Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից ծագող թութուն պարունակող ծխախոտի նկատմամբ տրամադրվում է սակագնային քվոտա՝ տարեկան 2 մլրդ հատ ծավալով: Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ տեղական արտադրողը որեւէ վնաս չի կրելու:

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանը փորձեց ճշտել Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը եւ համաձայնագրի ընդունումից հետո ակնկալվող աճը:

«Համաձայնագրի կնքման նպատակն առեւտրաշրջանառության աճը չէ: Սերբիան Հայաստանի համար արտահանման հիմնական շուկա չէ: ԵԱՏՄ անդամ երեք երկրներն ունեցել են ազատ առեւտրի համաձայնագրեր եւ այս առումով անհավասարություն է առաջացել: Մեր արտադրողները որոշակի անհավասար պայմաններում էին գտնվում»,-ասաց փոխնախարարը: 

Հարցն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 


12.04.2021
Խմելու ջրի ու եզդիերենի դասաժամի հարցերը՝ պատգամավորի մարզային այցի ուշադրության կենտրոնում
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրեթե ամեն շաբաթ այցելում է հայաստանյան տարբեր բնակավայրերում ապրող իր հայրենակիցներին: Պատգամավորի հերթական կանգառն այս շաբաթ Արարատի մարզի Նորաշեն համայնքում էր: Այստեղ ապրում է շուրջ 20 եզդի ընտանիք՝ ընդհանուր գրեթե 100 հոգի: Նրանք զբաղվում են այգեգործությամբ, մշակո...

12.04.2021
ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ապրիլի 12-ին հանդիպեց  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով  զոհված եւ անհետ կորած մի խումբ զինծառայողների ծնողների  եւ հարազատների հետ: Ծնողները հայտնեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ պատասխանատվության ենթարկել ա...

12.04.2021
33 հարց՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում
Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկմ...

12.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատասխանը կառավարությանը
Առաջին հանրապետության կառավարությունը դիմեց խորհրդարանին՝ նիստի օրակարգի մասին տեղեկատվություն ստանալու համար «Կառավարութեան դիւանին Դիւանն այսու ուղարկում է Ձեզ Հայաստանի Պարլամենտի Օգոստոսի 5-ի օրակարգն ի տեղեկութիւն» «ՕՐԱԿԱՐԳ Հայաստանի Պարլամենտի 1919 թ. Օգոստոսի 5-ի Նիստի. 1. Մանդատային Յանձնաժո...

12.04.2021
Անդրադարձ կատարվեց ֆինանսական շուկայի կայունությանը եւ փոխարժեքի տատանմանը
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը բարձրացրեց ֆինանսական շուկայի կայունության եւ փոխարժեքի տատանման օրինաչափության հարցը: Պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ ԿԲ նախագահի հետ հանդիպել են, իրավիճակը ԿԲ վե...

12.04.2021
Հունվարի մեկից Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ փորձելով պարզել, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար: Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով...

12.04.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am