Տպել
13.04.2021
Գործադիրը հարկային եւ մաքսային արտոնություններ է առաջարկում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում
1 / 8

««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 13-ի նիստում:

Ըստ նախագծի՝ ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ դա ավելի կանխատեսելի եւ խնդիրներից զերծ հարկային միջավայր կապահովի ծրագիրն իրականացնող կազմակերպությունների համար:

Հաջորդ կարգավորմամբ հարկային պարտավորությունները կհաշվարկվեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգավորումների տրամաբանությամբ, եթե ծրագրի շրջանակում ստեղծված ակտիվները ծրագրից դուրս իրականացվող գործարքի շրջանակում կվաճառվեն: Այս դեպքում արտոնությունները կիրառելի չեն լինի:

Կարեն Համբարձումյանը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Միքայել Մելքումյանն անդրադարձավ արտոնությունների տրամադրմանը, համայնքների խոշորացման համատեքստում հաստատության համար հատուկ միջավայրի ձեւավորմանը: «Ի՞նչ եք կարծում,  Դիլիջանում այսքան տարի հետո այդ միջավայրը ձեւավորվե՞լ է»,-հարց հնչեցրեց պատգամավորը:

Մխիթար Հայրապետյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ հետագայում ամբողջական լուծումներ գտնելու ակնկալիքով:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...