Տպել
13.04.2021
Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից
1 / 1

Ապրիլի 13-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում  գյուղատնտեսական կոոպերատիվները  կազատվեն շահութահարկից: Գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ մինչեւ 2024-ի դեկտեմբերի 31-ը ազատված կլինեն շահութահարկից՝ իրենց անդամների  կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:

Գործող Հարկային օրենսգրքով սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները: Այսպիսի կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ եւ չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ստեղծման եւ զարգացման համար: 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...