Տպել
16.04.2021
ԱԺ փոխնախագահի արտահերթ ելույթը
1 / 1

Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նա, անդրադառնալով հնչեցված քննադատություններին, նշեց. «Ինչպես տեսնում եք, ոչ ոք չի խուսափում հարցերից: Վարչապետն օրենքի համաձայն գալիս է Ազգային ժողով եւ բոլոր  հարցերին տալիս պարզաբանումներ: Սակայն պատերազմի պատճառների եւ ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենց: Ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի եւ դրա բացահայտման ընթացքի պատճառները հասկանալի դառնան: Ավելի եք խճճում: Դուք չեք զգում այս բեռը եւ քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու: Խճճել ու տարամեկնաբանել եք ամեն ինչ: Ես չեմ հավատում, որ ձեր նպատակն այս բարդագույն, անմարդկային պատերազմի պատճառներն ու ընթացքի հանգամանքները հասկանալն է ու ծանր հարցերից տառապող մարդկանց օգնելը: Ես համարում եմ, որ դուք ոչ մի բեռ ձեր վրա վերցրած, ոչ մի պատասխանատվություն ստանձնած չեք զգում եւ ուզում եք պարզապես ինքնամոռաց մեղադրել, մեղավոր նշանակել, բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնել: Սա է ձեր նպատակը»: