Տպել
16.04.2021
Հողերի աճուրդներում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ
1 / 9

Ապրիլի 16-ին ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակյած ««ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով կազմակերպիչը պարտավորվում է աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ www.azdarar.am կայքով հրապարակել սակարկությունների անցկացման վերաբերյալ տեղեկատվություն:

Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո ավելի է հստակեցվել հրապարային սակարկությունների վերաբերյալ դրույթը:

Նա ընդգծեց, որ օրենքի նախագիծը միտված է հողերի աճուրդներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Տաթեւիկ Գասպարյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշեց, որ համատեղ աշխատանք է տարվել. «Հույս ունենք, որ օրինագծով  եթե անգամ չբացառվի, ապա  կսահմանափակվի մի արատավոր երեւույթ»:

Փոխնախարարն ընդգծեց, որ հույս ունեն հետագայում հասնելու աճուրդների անցկացման էլեկտրոնային եղանակին:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...