Տպել
16.04.2021
Ազգային ժողովը՝ երեխաների աչքերով
1 / 27
Ազգային ժողովը՝ երեխաների աչքերով

Ապրիլի 15-ին խորհրդարանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հյուրընկալեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Հյուրերին նիստերի դահլիճի օթյակում ջերմորեն ողջունեցին պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Հետեւելով օրենսդրի աշախատանքին՝ դպրոցականները հետաքրքրվեցին, թե  ինչպես են  ծնվում եւ կյանքի կոչվում օրենքները: Հարցերը պարզաբանեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանը, Վիկտոր Ենգիբարյանն ու Համազասպ Դանիելյանը:

Հյուրերը եղան թանգարանում, որտեղ ծանոթացան ԱԺ պատմությանը: Իսկ գրադարանում  գրքի եւ էլեկտրոնային գրքի  դերակատարության մասին  խոսեց   երկար տարիներ այստեղ  իր ջանքերը ներդրած աշխատակցուհին:

Ձեւավորված ավանդույթի համաձայն երեխաները նկարվեցին պատգամավորների հետ: Դահլիճում  նկարվելիս մի քիչ երեխա էին դարձել նաեւ  պատգամավորները:

Աշակերտները շատ տպավորված էին այցով: Վրեժը, որը սովորոմ է 7-րդ դասարանում, այսօրվա այցից հետո որոշեց ընտրել այնպիսի մասնագիտություն, որով պիտանի կլինի մեր երկրին:

Ճանապարհն այսօր Ազգային ժողով էր բերել նաեւ Երեւանի Վալերի Բելինսկու անվան թիվ 38  դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանց հետ զրուցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանն ու Հերիքնազ Տիգրանյանը:

Պատգամավորները ներկայացրեցին ԱԺ կառուցվածքը եւ պատասխանեցին դպրոցականներին հետաքրքրող հարցերին:

Աշակերտներին ամենաշատն ուրախացրեց Արման Եղոյանի՝ տնային աշխատանքները դպրոցական պարտադիր ծրագրից հանելու գաղափարը: