Տպել
16.04.2021
Հայ խորհրդարանականները մասնակցեցին եվրոպացի պատգամավորների միջեւ շախմատի առաջնությանը
1 / 10

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները զբաղված են ոչ միայն օրենսդրական աշխատանքով, այլ նաեւ մասնակցում են աշխարհի ինտելեկտուալ խաղի՝ շախմատի մրցաշարին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը մասնակցեցին եվրոպացի պատգամավորների միջեւ շախմատի առաջնությանը, որը կազմակերպել է Եվրոպական շախմատի միությունը: Ապրիլի 16-ին խաղարկվեց մրցաշարի առաջին պարտիան, որին մասնակցեց 32 պատգամավոր:

Արտակ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը միշտ էլ ուժեղ է եղել թիմային սպորտաձեւերում՝ գրանցելով հաջողություններ: Նա նշեց, որ առնվազն արժանի դիմադրություն ցույց կտան եւ հույս հայտնեց, որ չեն հիասթափեցնի:

Առաջին տուրի արդյունքները կներկայացնենք մրցույթի ավարտից հետո: