Տպել
16.04.2021
Գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամրագրվի պայմանագրով
1 / 1

ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվեց առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու շարժառիթը, նշեց, որ քրեական գործեր կան հարուցված: Խոսքը վերաբերում է գրավադրված շարժական գույքի՝ ՀՀ սահմանը ապօրինի հատելու դեպքերին: Քանի որ ներկա կարգավորմամբ այդ հարցը բաց է մնացած, շարժական գույքը կարողանում են դրսում օտարել եւ այստեղ առաջանում են խնդիրներ: Այսպիսով, գրավատուն եւ գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանը: Նա, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության գաղափարը, ընդգծեց, որ առաջինից երկրորդ ընթերցում մեկ այլ օրենքում եւս կկատարվի փոփոխություն:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...