Տպել
16.04.2021
Կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառքի կամ իրացման ժամանակ առաջացած օրենսդրական բացերը
1 / 1

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նշվեց, որ փոփոխություն կատարելու համար հիմք է հանդիսացել այն, որ ոչ բարեխիղճ ներմուծողը ՀՀ տարածք է ներմուծել չափագրումների կանոններին եւ նորմերին անհամապատասխան չափման միջոցներ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հովիկ Աղազարյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվող փոփոխությունները: Նշվեց, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառքի կամ իրացման ժամանակ առաջացած օրենսդրական բացերը եւ անհամապատասխանությունները:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Մերի Գալստյանը:

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Այն ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...