Տպել
16.04.2021
Փոփոխություններ եւ լրացումներ՝ «Սնանկության մասին» օրենքում
1 / 1

Խորհրդարանի՝ ապրիլի 16-ի հերթական նիստում քննարկվեց ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. կարճվում է գույքային բռնագանձումներով եւ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի եւ իրավունքների վրա, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի:

Առաջարկվում է նաեւ նոր խմբագրությամբ շարադրել օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը. կարճվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով եւ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի եւ իրավունքների վրա, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը: Փոխնախարարը նշեց, որ գաղափարին դեմ չեն, բայց պետք է ավելացվեն մի շարք դրույթներ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...