Տպել
16.04.2021
Առաջարկվում է ներդնել հետագծելիության մեխանիզմ
1 / 1

Ապրիլի 16-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասի» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով կապահովվի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկելիությունը:
 
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին: Նախատեսվում է հետագծելիության մեխանիզմի ներդրում՝ համապատասխան կարգավորումներով: Հետագծելիութունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների նկատմամբ:

Հետագծելիություն իրականացվելու է նաեւ այն ապրանքների նկատմամբ, որոնք առգրավվել են եւ դարձել պետության սեփականություն:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Հայկ Ցիրունյանը: Նա նշեց, որ նախագիծն արժանացել է դրական եզրակացության: