Տպել
16.04.2021
Լրացումներ եւ փոփոխություններ՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքում
1 / 1

Ապրիլի 16-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է քննչական գործողություններում կինոլոգների եւ ծառայողական շների մասնակցության ընդլայնմամբ:

Ներկայում, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի կինոլոգները եւ ծառայողական շները մշտական հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում:

Նախատեսվում է Շնագիտական կենտրոնի կինոլոգներ եւ ծառայողական շներ տեղակայել ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում: