Ադրբեջանի ու Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականը համարելով: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի մայրաքաղաքի հուշարձանն է: Հանրապետության փողոցի մի հատվածը (Հանրապետության 32) 19-րդ դարի 50-ական թվականներին պատկանել է պարսիկ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդու Հուսեյն Օղլուն: 1876 թվականին այդտեղ կառուցվել է Պարսկաստանի առաջին հյուպատոսի նստավայրը: Ճարտարապետը գերմանացի է` Երեւանի նահանգային ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննեն:
Ժամանակին պարսից հյուպատոսին պատկանող սենյակի պատերն ամբողջությամբ ծածկված էին որմնանկարներով: Դրանք ամբողջությամբ պահպանվել են: Սենյակի կենտրոնում կա հայելապատ աղոթարան-խորշ: Ջահը, որը սենյակում կախվել է 1927 թվականին, նախագծել է անձամբ Ալեքսանդր Թամանյանը:
Հյուպատոսությունը գործել է մինչեւ 1920 թվականը:
Այնուհետեւ այս շենքում է տեղակայվել հայկական դիվիզիայի շտաբը: Հետագայում 3 տարի այստեղ գործել է Հայաստանի օգնության կոմիտեն, որը ղեկավարել է Հովհաննես Թումանյանը:
Ըստ արխիվային գաղտնի փաստաթղթի՝ 1963-ից այստեղ է իր գործունեությունը ծավալել Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը: Դրա հիմնադիրներից է եղել նկարիչ Մարտիրոս Սարյանը, որը նաեւ հանդիսացել է ընկերության առաջին նախագահը:
Ադրբեջանաթուրքական տանդեմն իր վարած մշակութային քաղաքականության համաձայն՝ փորձում է իրենը համարել Երեւանի կենտրոնում գտնվող այս շենքը: Թուրքիայի պետական լրատվական կորպորացիայի (TRT) ռուսալեզու ծառայությունն իր պատրաստած տեսանյութում շենքը ներկայացնում է որպես «ադրբեջանական թագավորական պալատի» մի մաս:
ԱԺ պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Երանյանի համար դա նորություն չէր. «Ադրբեջանը ցանկացած մահմեդական հուշարձան եւ նույնիսկ ոչ մահմեդական, որոնք հիմնականում Կովկասի տարածքում են գտնվում, համարում է իրենը: Գործ ունենք սեփականելու, բռնայուրացման քաղաքականանության հետ, որը, բնականաբար, տեղավորվում է մշակութային ցեղասպանություն տերմինաբանության տակ»:
Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու փորձով:
Գոռ Երանյանը նշեց, որ նրանք փորձում են վերահասցեավորել Սեֆյան ժամանակաշրջանի իրանական պետության բոլոր մշակութային հուշարձանները եւ առհասարակ Սեֆյան պետությունը համարում են ադրբեջանական: Այս համատեքստում այդ դինաստիայի ստեղծած բոլոր հուշարձանները եւս համարում են իրենցը:
Ադրբեջանի նման վարքագիծը բարկացրել է նաեւ «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ին: Նրանք հանդես են եկել այս ակնհայտ կեղծիքը եւ այլոց մշակութային ժառանգության սեփականաշնորհման հերթական փորձը դատապարտող հայտարարությամբ:
ՀԿ-ի գործադիր տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի կարծիքով՝ նյութի իրական թիրախը ոչ այնքան Հայաստանը եւ հայկական լսարանն են, որքան Իրանն ու վերջինիս լսարանը: «Հայկական ժառանգության նկատմամբ նման ոտնձգությունները կանխարգելելու նպատակով մենք պետք է էլ ավելի միավորենք մեր ջանքերը Հայկական լեռնաշխարհում մեր ժառանգության ճանաչման, իրավատիրության եւ պահպանման գործում»,-նշեց նա:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ. «Ադրբեջանի կողմից մշտապես լինում են այսպիսի ջղաձգումներ հայկական մշակույթի հանդեպ ոտնձգությունների տեսքով: Սրա հիմնական նպատակը Հայաստանում եւ առհասարակ տարածաշրջանում հայկական հետքի ջնջումն է, որպեսզի ամեն կերպ ապացուցեն, որ իրենք հայերից առաջ այստեղ մշակութային կոթողներ են ունեցել»:
Ըստ Գոռ Երանյանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան կեղծարարության առումով անմրցելի են. «Ղարաբաղյան հակամարտությունը հենց այստեղ է թաքնված: Ադրբեջանը մշտապես չի ընդունել հայկական էթնոսի գոյությունն Արցախում՝ մեզ համարելով աղվաններ, ալբանացիներ»,- եզրափակեց պատգամավորը:
Երեւանի կենտրոնում գտնվող շենքի շուրջ ադրբեջանաթուրքական բացահայտ կեղծիքները, ցավոք, շարունակվում են` մեկը մյուսից անհեթեթ տարբերակներով:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարակ...
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի ելույթը
2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող մեկ ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն...
Նարեկ Զեյնալյանը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին
Ապրիլի 21-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Քննարկվեցին օրակարգ...
Աշխատանքային քննարկում կկազմակերպվի զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ
Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կկայանա 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: ...