Ապրիլի 19-21-ը տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի կարողությունների հզորացում` ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» Թվինինգ ծրագրի առաջին բաղադրիչը:
«Ինստիտուցիոնալ կառույցների, համակարգերի եւ գործիքների ուժեղացում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքի համարե խորագրով աշխատաժողովը միտված էր ՀՀ խորհրդարանի աշխատակարգի եւ աշխատակազմի կարողությունների բարելավմանը:
Ծրագրին մասնակցում էին Հունաստանի կողմից 1-ին Բաղադրիչի ղեկավար, դոկտոր Վասիլիոս Սվոլոպուլոսը, Հայաստանի կողմից 1-ին Բաղադրիչի ղեկավար Կորյուն Սարգսյանը, Հունաստանի խորհրդարանի կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպուլուն, շահառու երկրի կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Մարի Մանուկյանը, Թվինինգ ռեզիդենտ խորհրդատու Ջորջիա Մակրոպուլուն, ինչպես նաեւ Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների բազմաթիվ աշխատակիցներ, փորձագետներ:
Եռօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց խորհրդարանների աշխատակարգը, հանգամանալից ցուցադրվեց օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրականացման գործընթացը, կատարվեց փորձի փոխանակում:
Հավելենք նաեւ, որ ծրագիրը տեւելու է երկու տարի, իսկ այսպիսի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի ելույթը
ԵԽԽՎ նիստի ընթացքում ի պատասխան Ադրբեջանի պատվիրակի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքներին` Հովհաննես Իգիթյանն իր ելույթում անդրադարձել է հայ-հրեական հարաբերություններին` ընդգծելով ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների պատմական անցյալը: Տեսանյութը՝ կից:...
Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարարը հյուրընկալվեց խորհրդարանում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպեց Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Ման...
Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 22-ին հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությանը նպաստող արդյունավետ աշխատանքներ են իրականացվել...
Աշխատանքային քննարկում 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Պաշտպանության նախարարության, Մարդու իր...
Հայ գերիներն անհապաղ պետք է վերադարձվեն. ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությունը
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն ապրիլի 22-ին հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարված անձանց: Ամբողջական հայտարարությունը՝ ստորեւ. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած ռազմական գործողությունները եւ զարգացումները 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հա...
Հայ խորհրդարանականները մասնակցեցին Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
Ապրիլի 19-20-ը տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որի շրջանակում հանձնաժողովներում ներկայացվեցին զեկույցներ, ընդունվեցին բանաձեւեր: Լիագումար նստաշրջանում ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՀՀ եւ Եվրամիության միջեւ համագործակցության հեռանկարն...