Հարգարժան պարոն նախագահ, պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,
հանձին Ձեզ, պարոն նախագահ, եւ Ձեր գլխավորած պատվիրակության՝ ջերմորեն ողջունում եմ բարեկամ Ֆրանսիային Հայաստանում:
Շնորհակալություն եմ հայտնում Սենատի նախագահ պարոն Լարշեին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու իմ հրավերն ընդունելու եւ լայն քաղաքական ներկայացվածություն ունեցող պատվիրակությամբ Հայաստան այցելելու համար:
Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001 թվականի օրենքի 20-ամյակը, որն ընդունվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ եւ իր առաջին ընթերցումն անցել է Ֆրանսիայի Սենատում: Ընդգծեմ, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կարեւոր ներդրում ունենալով ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում եւ հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության վերականգնման հարցում: Այս համատեքստում այսօր՝ ապրիլի 24-ին, մենք մեր երախտագիտության խոսքն ենք հղում ֆրանսիացի ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ գաղթի ճանապարհը բռնած հազարավոր հայորդիներին հյուրընկալելու եւ ապագայի հանդեպ լույսը վառ պահելու համար:
Խիստ խորհրդանշական է, որ նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո, որը հանգեցրել է հսկայական մարդկային կորուստների եւ հումանիտար ծանր հետեւանքներ առաջ բերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար: Ուստի, այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության ու աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից:
Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային եւ անկողմնակալ դիրքորոշումն ու համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Այդ համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Ֆրանսիայի Սենատի կողմից 2020 թ. նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ լայն աջակցությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձեւը: Ընդգծեմ, որ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր աշխարհի խորհրդարանների շարքում, որն ընդունեց Արցախի ճանաչման կոչով բանաձեւ՝ ներառելով կարեւոր ու ազդեցիկ ուղերձներ` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ուստի, օգտվելով ընձեռնված առիթից՝ կցանկանայի անվանական շնորհակալություն հայտնել այս բացառիկ եւ Հայաստանի համար կարեւոր բանաձեւի ընդունման հարցում առանցքային ներդրում ունեցած գործիչներին, որոնք այսօր այս պատվիրակության կազմում հյուրընկալվել են Հայաստանի Ազգային ժողովում: Նախեւառաջ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահ Լարշեին՝ բանաձեւը Սենատի օրակարգում ներառելու, դրան ցուցաբերած աջակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամությանն իր անմնացորդ հավատարմության համար:
Բանաձեւի մշակման եւ դրա կայացման համար ցուցաբերած սկզբունքայնության եւ համընդհանուր մարդկային արժեքներին իրենց հավատարմության համար երախտագիտության խոսքեր եմ հղում
- Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին,
- Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին,
- Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաներին,
- Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելին,
- Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասիին,
- Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարին:
Այս բանաձեւի ընդունումն անկասկած ունի կարեւոր նշանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաեւ Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարեւոր երաշխիք: Այն կարեւոր սթափեցնող ուղերձ է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ագրեսոր Ադրբեջանին եւ նրան ամեն կերպ աջակցող Թուրքիային:
Նախագահ Լարշեի եւ պատվիրակության անդամների հետ անդրադարձանք նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար: Այս հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է, որն ուղեկցվում է միջազգայնորեն փաստագրված հայատյացության ակնհայտ դրսեւորումներով:
Իմ ֆրանսիացի գործընկերոջ եւ պատվիրակության անդամների հետ կարեւորեցինք նաեւ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հրատապ կարեւորությունը: Առանձին անդրադարձ կատարեցինք նաեւ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցությանը, որը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների հիմնասյուներից մեկն է:
Ավարտելով խոսքս՝ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆրանսիացի գործընկերներին: Ձեր ներկայությունն այսօր Ազգային ժողովում վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի հանրապետությունների եւ ժողովուրդների բարեկամության: Ոչ միայն ուրախությունը, այլեւ ցավն ու դառնությունը կիսելու, միասին ճանապարհ անցնելու վկայությունն է:
Շնորհակալություն:
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երեւանի պետական բժշկա...
Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները, որոնք 1915-ին գազանաբար սպանվեցին
Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան: Նրանք 7-ն էին 1.5 միլիոնից: 7 հայ պատգամավորներն օսմանյան խորհրդարանի, որոնք 1915-ին ձերբակալվեցին, ապա տարբեր վայրերում գազանաբար սպանվեցին: Նազարեթ Տաղավարյանը...
Խորհրդանշական ծառատունկ ԱԺ այգում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկեցին մշտադալար եղեւնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատեւ բարեկամության: Ավանդույթ դարձած այս խորհրդանշական արարողությանը մասնակցեցին նա...
Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը
Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Երեւանի քաղաքապետարանում ցուց...
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հայտարարությունը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ
Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մի այսպիսի ասացվածք կա, ըստ որի՝ բարեկամներն աստղերի են նման, եւ միայն գիշերը կարելի է նրանց հաշվել: Եվ կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա անց...
Քերոլայն Քոքսի ուղերձը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
Հայաստանի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսն ապրիլի 24-ին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը դիմեց ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երեւանում մասնակցելու համար, ինչը եւս մեկ անգամ փաստում է երկու երկրնե...
Ռուս խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ: Ռուս խորհրդարանականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հայտարարության ուղիղ հեռարձակումը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի` ԶԼՄ-ների համար նախատեսված հայտարարության ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներին խորհրդարանի խոսնակի հետ մասնակցեց ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդկության պատմության այս ամենազարհուրելի ոճրագործությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված: Արդար է, որովհետեւ յուրաքանչյուր չճանաչված եւ չ...