National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության եւ վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը
1 / 1

Հարգելի տիկին Մամեդովա,

Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին եւ երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:

Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա ապրիլի 14-ին կայացած Թուրքմենստանի Ազգային խորհրդի (Միլի Գենգեշ) առաջին գումարման Ժողովրդական խորհրդի (Խալք Մասլահաթ) առաջին նիստի կարեւորությունը:

Այս նշանակալի իրադարձությամբ ավարտվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը նախաձեռնվել էր դեռ 2019-ին եւ այդ կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ եւ մաղթել նոր նվաճումներ, խաղաղություն եւ բարգավաճում:

Հարգելի գործընկերներ,

ինչպես բոլորս գիտենք, Թուրքմենստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը /Ասամբլեան/ միաձայն ընդունեց բանաձեւ` հռչակելով 2021 թվականը Խաղաղության եւ վստահության միջազգային տարի, որին համահեղինակ էին աշխարհի 73 երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը: Այս իրադարձությունն անկասկած վկայում է համաշխարհային հանրության աջակցության մասին՝ Թուրքմենստանի խաղաղ եւ չեզոք արտաքին քաղաքականությանը, որն իրականացվում է հանուն համընդհանուր խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման:

Անցյալ տարի Թուրքմենստանում նշվեց ՄԱԿ-ի կողմից մշտական չեզոք կարգավիճակի ճանաչման 25-ամյակը, որը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմքն է: Չեզոքության հռչակմամբ Թուրքմենստանը մտավ իր պատմության նոր փուլ, որի նպատակն էր զարգացնել միջպետական հարաբերություններն աշխարհի բոլոր պետությունների հետ բարիդրացիության, հավասարության եւ փոխադարձ շահերի հարգանքի սկզբունքներով: Թուրքմենստանի մշտական չեզոքությունը միջազգային խաղաղ փոխգործակցության հաստատման արդյունավետ գործիք է` նպաստող կայունության եւ անվտանգության ապահովմանը:

Արագ փոփոխվող աշխարհում միջազգային համագործակցությունը, որը հիմնված է վստահության վրա, հանդիսանում է համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման ամենակարեւոր եւ արդյունավետ միջոցը:

Խորհրդարանականները՝ որպես իրենց ժողովուրդների ընտրված ներկայացուցիչներ, ունեն ամենակարեւոր գործառույթները` նպաստելու միջազգային խաղաղության եւ վստահության ամրապնդման գործընթացներին, որոնք, իհարկե, հիմնված են ներառական եւ կառուցողական երկխոսություն ապահովելու խնդրի վրա: Եվ օրենսդիրները կարող են կարեւոր դեր ունենալ նման երկխոսության կազմակերպման գործում, որն ուղղված է ապահով, հուսալի, կայուն եւ խաղաղ համայնքի ստեղծմանը:

Միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը կարող է ամուր հիմք հանդիսանալ վստահության ամրապնդման համար` նպաստելով երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար համագործակցության ներուժի աստիճանական աճին:

Միեւնույն ժամանակ, գործընկերներ, անցյալ տարի մենք բոլորս ականատես եղանք այնպիսի գործողությունների եւ քաղաքականության, որոնք հակասում են մեր երկրների ժողովուրդների խաղաղասեր նկրտումներին: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի լիակատար եւ բացահայտ աջակցությամբ եւ Մերձավոր Արեւելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակում էին խաղաղ բնակիչների եւ կենսական ենթակառուցվածքների վրա, պղծում եւ ոչնչացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները եւ այլ կրոնական ու պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների եւ գեներալների հուշարձանները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել եւ ջախջախել են նացիզմն ու ֆաշիզմը: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք:

Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց: Կան անվիճելի եւ հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:

Իսկ վերջերս Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմին նվիրված այսպես կոչված «այգու» բացումը մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայությունն է:

Միայն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացումը եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար:

Հարգելի գործընկերներ,

եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմին այս հանդիպումը կազմակերպելու համար, որն արդյունավետ հարթակ է հետագա համագործակցության նոր հնարավորությունների քննարկման, ինչպես նաեւ տեսակետների ու փորձի փոխանակման համար:

Հուսով եմ, որ կառուցողական եւ բեղմնավոր քննարկումը կծառայի բազմակողմ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ բոլոր կարեւորագույն ուղղություններով, ինչպես նաեւ բարեկամության, վստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը մեր երկրների միջեւ:

Մաղթում եմ բոլորիս հաջողություն եւ բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար:


28.04.2021
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգում էր ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացվում է նոր մասով: Գործադիրն առաջա...

28.04.2021
Դրական եզրակացություն տրվեց Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ի նիստում  քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու...

28.04.2021
Քննարկվեցին «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
Գործադիրն առաջարկում է հիմնովին հստակեցնել բաժնետիրական ընկերությունների գործունեության ոլորտի օրենսդրական դաշտը, կարգավորել բաժնետիրական ընկերությունների միջեւ հարաբերությունները: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր...

28.04.2021
Նախատեսվում է կանոնակարգել վարորդների աշխատանքի ժամանակահատվածները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ի նիստում քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ կից փաթեթում նախատեսվող փոփոխությունն ու լրացումները, որոնք նախաձեռնել է Կառավարությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով` առա...

28.04.2021
Առաջարկվում է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առաջարկի նպատակն է կատարելագործել ԱԱՀ վե...

28.04.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց քննարկված նախաձեռնությունները
Ապրիլի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ընդունվել են Կ...

28.04.2021
ՀՀ քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն
Ապրիլի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումներ...

28.04.2021
Դրական եզրակացություն Հարկային օրենսգրքի փոփոխությանը
Ապրիլի 28-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիտում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրի...

28.04.2021
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Սիսակ Գաբրիելյանի եզրափակիչ ելույթը
Այստեղ մի նրբություն կա: Խոսում են հայ-իրանական հարաբերությունների մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ երկու գերատեսչություններն այս պահին ակտիվ զբաղվում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ  համաձայնագրի շրջանակում, որ ճանապարհային հարկի դրույքաչափը փոփոխվի կամ ընդհանրապես հանվի. Սիսակ Գաբրիելյան...

28.04.2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առաջարկվող փոփոխությունները
Ապրիլի 28-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում 79 կողմ ձայնով ընդունվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած «ՀՀ...

28.04.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ այստեղ:   Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ կից հղմամբ:     ...

28.04.2021
Արարատ Միրզոյանն անցկացրեց աշխատանքային քննարկում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 28-ին աշխատանքային քննարկում անցկացրեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության...

28.04.2021
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 28.04.2021 ժամը 16:30 214 սենյակ,   Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 28.04.2021 ժամը 17:00 314 սենյակ:   ...

28.04.2021
Նախատեսվում են փոփոխություններ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում
Ապրիլի 28-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթե...

28.04.2021
Փոփոխություններ Հողային օրենսգրքում
Ապրիլի 28-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի ներկայացմամբ քննարկվեց «ՀՀ հողային օրենսգրքում» փոփ...

28.04.2021
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունց. Առհասարակ բոլոր քաղաքացիների մասին խոսելիս պետք է լինել խիստ հարգալից: Վերջին շրջանում միտում է նկատվում, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին խմբեր փորձում են բաժանել մասերի՝ ՀՀ անվտանգությանն ուղիղ վնաս հասցնելով: ՀՀ բոլոր մարզերի խնդիրները Հայաստանի Հանրապետության խնդիրներն են: ...

28.04.2021
Որակավորումներ մի տվեք, իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ. Աննա Գրիգորյան
Ելույթ ունենալու մտադրություն չունեի, բայց քանի որ շատ խոսվեց Սյունիքի մասին, որոշեցի իմ կարծիքը հնչեցնել: Որակումներ մի տվեք. իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ, թող անցնեն: Աննա Գրիգորյան...

28.04.2021
Թագուհի Թովմասյանի ելույթը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ
Իսկապես, այս ամենը նոր չէ. համայնքապետերը եւ կոռուպցիայով զբաղվող մնացած բոլոր պաշտոնյաները ներվել են այս երեք տարիների ընթացքում. Թագուհի Թովմասյան...

28.04.2021
Արման Բաբաջանյանի ելույթը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
Կարծում եմ՝ շատ կարեւոր քննարկում ենք իրականացնում, որը վերաբերում է մեր հայրենիքի Սյունյաց աշխարհին, դրա հարստությանը: Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարձություններն առանձին ուսումնասիրության հարց է. Արման Բաբաջանյան ...

28.04.2021
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյան...

28.04.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Համազասպ Դանիելյանը
«ՀՀ  քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Համազասպ Դանիելյանը:  «Այս նախագիծը եւ դրանում տեղ գտած հոդվածները կարեւոր են: Դրանց մի մասը ներկայացնելու առիթ եղավ: Կարծո...

28.04.2021
Ելույթներ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ. Արման Բաբաջանյան
Ես հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար լուծումներ գտնել ընտրական գործընթացն ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու համար. Արման Բաբաջանյան: Մանրամասները՝ տեսանյութում:...

28.04.2021
Ելույթներ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ. Սոնա Ղազարյան
Աներկբա է, որ առերեսվում ենք մի նոր իրականության հետ, երբ իշխանությունը ստիպված է խիստ մեթոդների դիմել, որպեսզի այս անգամ խուլիգանական որոշ խմբեր չփորձեն ապալեգիտիմացնել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Սոնա Ղազարյան: Ամբողջական ելույթը՝ տեսանյութում:...

28.04.2021
Ելույթներ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթի վերաբերյալ. Հերիքնազ Տիգրանյան
Հարգելի՛ գործընկերներ, քննարկում ենք ընտրական իրավախախտումների իրավական հետեւանքներին վերաբերող օրենքների նախագծերը, եւ սա պետության վերաբերմունք է ընտրական ինստիտուտին եւ ընտրակեղծիքներին: Ես կարծում եմ, որ սանկցիաների խիստ լինելը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ այս գործընթացում. Հերիքնազ...

28.04.2021
Փոփոխություններ Հարկային օրենսգրքում
Ապրիլի 28-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջարկվող փոփոխո...

28.04.2021
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
Խորհրդարանն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենք...

28.04.2021
Պատգամավորների հարցերը՝ հիմնական զեկուցողին
Ապրիլի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին: ԱԺ պատգամավոր Թագու...

28.04.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստեր. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին նախատեսված  նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:  ...

28.04.2021
Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի ապրիլի 28-ի ԱԺԽՈ-025-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 28-ին` ժամը ...

28.04.2021
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշեց համաձայնություն տալ ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am