Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպեց Ջրաշեն համայնքի եզդիների հետ:
Հյուրերը նշեցին, որ իրենց ծնողները դեռեւս խորհրդային տարիներին անհատույց ստացել են տնամերձ հողեր, սակայն մինչ օրս չեն կարողանում սեփականաշնորհման գործընթացը հասցնել ավարտին: Ջրաշենցիները տեղեկացրին, որ բազմիցս դիմել են պատասխանատու կառույցին պետական կադաստրում գրանցելու համար անշարժ գույքը, սակայն ստացել են մերժում: Գյուղացիները դժգոհեցին, որ շուրջ 70 տարի ապրելով իրենց սեփական տանը՝ համարվում են վարձակալ:
Ռուստամ Բաքոյանը խոստացավ հենց վաղն այցելել համայնք՝ տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող բոլոր խնդիրներին եւ փորձել աջակցել դրանց լուծմանը: