Տպել
27.05.2021
Քննարկվեցին մասնավոր մանկապարտեզների խնդիրները
1 / 8

Մայիսի 27-ին ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խորհրդարան էր հրավիրել մասնավոր մանկապարտեզների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի խնդիրները: Աշխատանքային քննարկմանը մասնակցեցին կառավարության ներկայացուցիչներ, Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի անդամներ:

Քննարկվեցին «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ: Կարգավորումներով մասնավոր մանկապարտեզների լիզենզավորման կարգի փոփոխություն է նախատեսվում:

Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ լիզենզավորում ստանալու համար առաջարկվող չափորոշիչներն անիրատեսական են, ինչի հետեւանքով մի շարք մասնավոր մանկապարտեզներ կփակվեն: Պատգամավորի գնահատմամբ՝ եթե ԿԳՄՍ նախարարության ծրագրային չափանիշներին այդ հաստատությունները հնարավոր է համապատասխանեն, ապա նույնը չի կարելի ասել Առողջապահության նախարարության եւ Քաղաքաշինության կոմիտեի սահմանած չափորոշիչների դեպքում: Հովսեփյանը համոզված է՝ պետք է մասնավոր հատվածին լիցենզիա ստանալու հնարավորություն տալ եւ վերահսկել նախակրթական գործընթացն ու իրականացվող ծրագրերը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց շենքային պայմանների ապահովմանը, սանիտարահիգիենիկ նորմերի խստացումներին, որոնք, ըստ ոլորտի պատասխանատուների, իրատեսական չեն: Ներկաները կարեւորեցին տեսչական վերահսկողական գործիքների կիրառումը, պետական վերապատրաստումները, որակի բարձրացման խթանմանն ուղղված գործընթացի իրականացումը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ու ԿԳՄՍ լիցենզավորման գործակալության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ պատրաստ են քննարկել ոլորտին առնչվող բոլոր առաջարկները: Նշվեց, սակայն, որ երեխաների առողջությանը եւ անվտանգությանն առնչվող հիմնարար նորմեր կան, որոնք փոփոխման ենթակա չեն: 


27.05.2021
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 31-ին, ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:00-11:20 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն  - 11:20 -11:40 ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն- 11:40-12:00: ...

27.05.2021
Տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներ եւ ուսանողներ Ազգային ժողովում էին
Մայիսի 27-ին Ազգային ժողովում շարունակվում էր «Բաց դաս» ծրագիրը: Խորհրդարանի հյուրերն էին Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36, Վահագն Վարդանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները: Նրանց հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ ...

27.05.2021
Արարատ Միրզոյանը նամակներով դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները եւ ադրբեջանական կողմի վերջին սադրանքը,  ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 ...

27.05.2021
Արտահերթ նիստ` փակ ընթացակարգով
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի արտահերթ նիստի օրակարգում պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի, Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վեր...

27.05.2021
Կանցկացվի համատեղ փակ նիստ
Մայիսի 27-ին` ժամը 15:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետ կապված: ...

27.05.2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.05.2021
ՀՌՀ տարեկան հաշվետվությունն ու մեդիադաշտում տիրող իրավիճակը
Նախորդ տարվա ընթացքում   հանձնաժողովը չի արձանագրել կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, հեռարձակողների բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ  էական նշանակության որեւէ  բողոք: Արձանագրվել է  լրատվամիջոցների եկամուտների ...

27.05.2021
Խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը
Մայիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովը շարունակեց ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը: Մտքերի փոխանակության շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ այսօր տեղի ունեցած իրադարձությանը` նշելով.  «Այսօր լուր տարածվեց, որ ...

27.05.2021
Հայ զինվորների առեւանգման մասին ԱԺ ամբիոնից խոսեց Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը կոչ արեց ՀՀ բոլոր գործընկերներին հստակ գնահատական եւ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ: «Դա առեւանգում է. ՀՀ սահմանից` պաշտոնական մեկնաբանությամբ,  գերեվարվել են հայ զինծառայողներ, սակայն ՀՀ սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում: Դա առեւան...

27.05.2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  արտահերթ նիստ՝ 27.05.2021 ժամը 13:30 414 դահլիճ: ...