ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի` վերականգնվող էներգիա օգտագործող կայանները ներկայում կարող են կառուցվել բացառապես էլեկտրաէներգիայի գնման երաշխիք ստանալու կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրեր կնքելու դեպքում: Նշվեց, որ այդ կայանները էլեկտրաէներգետիկական շուկա մրցակցային պայմաններով մուտք գործելու իրավունք չունեն, ինչպես նաեւ իրավունք չունեն էլեկտրաէներգիա արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ինչով սահմանափակվում է վերջիններիս զարգացման հնարավորությունները:
Վարդանյանի խոսքով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձեւավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով` առանց դրա գնման երաշխիքների տրամադրման եւ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաեւ արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում:
Նաեւ կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները` հնարավորություն տալով նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաեւ ձեւավորել ինքնավար արտադրողների խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից:
Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
Օրենսդրական առաջարկի նպատակն անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարողների համար կանխատեսելիության ապահովումն է
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նախագծի նպատակն անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում ...
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»», ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյ...
Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որով սահմանվում է ՀՀ կողմից վավերացված միջազգային պայ...
Քննարկվեց հրավառությունների իրականացման սահմանափակումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում քննարկվեց առաջին ընթերց...
Քննարկվեցին տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրա...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պատերազմում անմահացած հերոսների երեխաներն այցելեցին Գեղագիտության ազգային կենտրոն եւ «Փոքր թատրոն»
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ազգային ժողովը հյուրընկալել էր 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների երեխաներին: Խորհրդարանում հիշարժան պահեր անցկացնելուց հետո նրանց հենց Ազգային ժողովի ընդունարանում անակնկալ դիմավորեցին Գեղագիտության ազգային կենտրոնի՝ «Փոքր թատրոնի» դ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...