National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.06.2021
Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը
1 / 1

Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով հանձնաժողովը քննարկեց առաջին ընթերցմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նշվեց, որ առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ որպես ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի վերանայման հիմք նախատեսվում են նաեւ կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված եւ Եվրոպական դատարանի կողմից հաստատված միակողմանի հայտարարությունը:

Փոփոխությունը միտված է ՀՀ օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնելուն ստանձնած միջազգային պարտավորություններին՝ լրացուցիչ երաշխիք դառնալով անձանց իրավունքների եւ ազատությունների լիարժեք ապահովման համար:

Նշվեց, որ օրենսդրական փաթեթը քննարկման երկար փուլ է անցել: Այն համաձայնեցվել է նաեւ դատական իշխանության հետ:

Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված նոր հանգամանքներով գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա: Մասնավորապես, գործը կվերանայվի ոչ միայն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ՝ անձի` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլեւ այն դեպքում, երբ կողմերի միջեւ կհաստատվի հաշտության համաձայնություն կամ ՀՀ-ն հանդես կգա միակողմանի հայտարարությամբ:

Հարակից զեկուցմամբ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացված նախագիծը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման եւ ՀՀ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու համար:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
 


10.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Մարդու իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, հասարակական կազմակերպություններ.  սրանք են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները: 2019 թ. հանձնաժողովն անցկացրել է 10...

10.06.2021
Խորհրդարանի արարողակարգի թանգարանը. Գարեգին Բ կաթողիկոսից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Աստվածամոր փառաբանման երգերի հիման վրա ստեղծված պատկերը Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նվերն էր ԱԺ նախագահին: «Տիրամայրը քնած մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաեւ «Չննջող ակն» անվանումով: Այժմ Տիրամայրն իր «Չննջող ակնով» հետեւում եւ պահպանում է Ազգային ժողովի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am