National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.06.2021
ՀՀ Ազգային ժողովի եւ Լիտվայի Սեյմասի գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը եւ Լիտվայի Հանրապետության Սեյմասի գլխավոր քարտուղար Մոդեստաս Գելբուդան հեռավար ձեւաչափում քննարկեցին Սեյմասի Այցելուների կենտրոնի ստեղծման եւ գործունեության առանձնահատկությունները:

Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակի մեղմացումից հետո համագործակցությունը կշարունակվի նաեւ երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի փոխադարձ այցերի միջոցով:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանն իր խոսքում մասնավորապես նշեց.

«Պարոն Գլխավոր քարտուղար, հանդիպման մասնակիցներ,

ինձ համար հաճելի է առաջին անգամ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լիտվայի Հանրապետության Սեյմասի աշխատակազմերի միջեւ բարձր մակարդակով տեղի ունեցող հանդիպման ընթացքում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտին այս հանդիպումը կազմակերպելու եւ աջակցելու համար: Մենք բարձր ենք գնահատում այս համագործակցությունը:

Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհավորել Գլխավոր քարտուղարին այս պաշտոնում նշանակվելու առիթով եւ մաղթել նրան հաջողություն:

Մեր առցանց հանդիպմանը նախորդել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Վիլնյուս, որի ընթացքում նա հանդիպել է Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կողմերը երկուստեք կարեւորել են, որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ բավականին ուշագրավ է, որ մեր երկրների խորհրդարանների աշխատակազմերը կնպաստեն այս հարաբերությունների զարգացմանը:

Մենք հետաքրքրված ենք կառուցելու ամուր երկկողմ փոխգործակցություն Սեյմասի հետ, որը կնպաստի նաեւ փորձի փոխանակմանը: Մենք գնում ենք դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ առաջիկա ամսում, եւ ես վստահ եմ, որ խորհրդարանը, լինելով այս մեծամասնությամբ, թե այլ, հետաքրքրված կլինի մեր համագործակցությունը ամրապնդելու եւ նոր մակարդակի հասցնելու հարցում:

Ցանկանում եմ ընդգծել, որ այս գումարման ընթացքում մեր առաջնահերթություններից մեկն է եղել բաց լինելը եւ հանրային իրազեկում ապահովելը: Մեր միջազգային գործընկերների օգնությամբ շատ բան է արվել այս կարճ ժամանակահատվածում: Ցանկանում եմ նշել, որ սկսած 2018 թվականից ՀՀ նորընտիր Ազգային ժողովի այլ նպատակների հետ մեկտեղ կարեւորվում է քաղաքացիների մասնակցությունը ժողովրդավարության ամրապնդման գործընթացում: Մենք առաջնահերթությունը տալիս ենք խորհրդարանական ժողովրդավարության կենտրոնի ստեղծմանը, որը բաղկացած կլինի երեք բաղադրիչից.

1. Այցելուների կենտրոն, որը նախատեսված է դյուրացնելու քաղաքացիների մուտքը Ազգային ժողով եւ հանդիպումները պատգամավորների հետ.

2. Տեղեկատվության եւ իրազեկման կենտրոն, որի միջոցով  խորհրդարանական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը կմեծանա եւ կապահովի այցելուների լայն շրջանակում իրազեկում:

3. Խորհրդարանական կրթական բաժին, որը նախատեսված է նպաստելու քաղաքացիական կրթության զարգացմանը երիտասարդների շրջանում:

Սա է պատճառը, որ մենք ընտրել ենք հաղորդակցությունը շահագրգիռ կողմերի հետ որպես մեր այսօրվա քննարկման առարկա: Մեծածավալ աշխատանք պետք է տարվի նպատակին հասնելու համար՝ բաց, թափանցիկ լինել մեր քաղաքացիների համար, ինչպես նաեւ զարգացնել նոր թվային ալիքներ, ստեղծել նոր ենթակառուցվածք, կազմակերպչական եւ կառուցվածքային փոփոխություններ անել հաստատության ներսում՝ պատգամավորների համար ապահովելով հաղորդակցության նոր գործիքներ եւ այլն:

Ինչպես նախկինում նշել եմ, մեր ծրագրերից մեկն է հաջորդ տարի կառուցել Այցելուների նոր կենտրոն, եւ մենք շահագրգռված ենք այս հարցում ձեռք բերել Սեյմասի փորձը:

Այսպիսով, ես ցանկանում եմ մաղթել հետաքրքիր քննարկում՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք շարունակել բեղմնավոր համագործակցությունը մեր աշխատակազմերի փոխայցերի շրջանակում»:
 


11.06.2021
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյան...

11.06.2021
«Խորհրդարան 1918-1920». Ո՞ր կուսակցություններն էին առաջադրվել եւ ովքե՞ր էին ընդգրկված թեկնածուների ցանկում
1919-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն ներկայացրեց 100 հոգանոց թեկնածուների ցանկ: Ներկայացնում ենք առաջին հնգյակին:  «1. Սահակեան Աւետիք-Գիւղատնտես, նախագահ Հայաստանի Խորհրդի 2. Քաջազնունի Յովհաննէս-Ինժիներ, նախագահ Հայաստանի կառավարութեան 3. Ահարոնեան Աւետիք-Գրագէտ, նախագահ Հայաստանի խաղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am