National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
1 / 1

7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է  9 նիստ:

Հանձնաժողովի անդամները՝ Արման Եղոյանի գլխավորությամբ, մասնակցել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23 նիստի՝ հանդես գալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ առաջարկներով ու դիտողություններով:

Կարեւոր տեղ են զբաղեցրել ճանապարհաշինության ոլորտում ԵՄ եւ ԵՄ ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընթացքի եւ հեռանկարների, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերի, Հայաստանում գրանցված վեց ավիաընկերությունների մուտքը ԵՄ օդային տարածք արգելելու մասին Եվրոպական հանձնաժողովի որոշման, դրանից բխող հետեւանքների ու քայլերի վերաբերյալ հանձնաժողովի նիստերում կայացած քննարկումները: