National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.06.2021
Էստոնիայի դեսպանը` ՀՀ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունիսի 15-ին հանդիպեց Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդիին:

Անուշ Բեղլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորեց հայ-էստոնական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը:

Պատգամավորն անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ներկայացրեց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանց վերաբերյալ ստացել են դրական արձագանք նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Նրա դիտարկմամբ՝ գալիք ընտրությունները քաղաքական ծրագրերի մրցակցություն է եւ ոչ թե անհատների:

Անուշ Բեղլոյանը շնորհակալություն հայտնեց Էստոնիայի խորհրդարանին, բարեկամական խմբին ռազմագերիների վերադարձի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ հստակ դիրքորոշումներ ներկայացնելու համար:

Բարեկամական խմբի ղեկավարը բարձրացրեց հայ գերիներին պատանդ պահելու հարցը` նշելով, որ այն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում է: Անդրադարձ կատարվեց նաեւ հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցին, կարեւորվեց միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքն ու գործուն քայլերը:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց նաեւ ԵԽ-ին ստեղծված իրավիճակում մի շարք հայտարարություններով հանդես գալու համար:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացած սահմանազատման հարցին՝ կողմերը կարեւորեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդների ներգրավվածությունը նաեւ այս գործընթացում:
 


15.06.2021
«Խորհրդարանի արարողակարգի թանգարան». Ավստրիական մոտիվներ
2019-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը որպես  հուշանվեր իր հետ բերել էր ավստրիական զարդանախշերով  ձեւավորված տուփ: Այն հանձնվեց ԱԺ Հ...

15.06.2021
ԱԺ նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով
Ազգային ժողովի հունիսի 15-ի նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով: Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 4 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվե...

15.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
2,5 տարիների ընթացքում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 38 նիստ, որից  27-ը՝ հերթական, իսկ  11-ը՝ արտահերթ: Հանձնաժողովն անցկացրել է նաեւ 2 արտագնա ընդլայնված նիստ՝ Արցախում եւ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: ...

15.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է  9 նիստ: Հանձնաժողովի անդամները՝ Արման Եղոյանի գլխավորությամբ, մասնակցել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնա...

15.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում՝ ԵԱՏՄ-ում մեր երկրի նախագահության տարում: Հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտներն են՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am