National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
16.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
1 / 1

Հանձնաժողովն անցկացրել է 56 նիստ, որից 37-ը՝ հերթական, 19-ը՝ արտահերթ: Հանձնաժողովը գլխադասային է նշանակվել 121 օրենքի նախագծի, որից 15-ը՝ օրենքների նախագծերի փաթեթներ են: Ամբողջությամբ ընդունվել է 90 օրենքի նախագիծ: Դրանցից 66-ի հեղինակը Կառավարությունն է, 16-ինը՝ պատգամավորները, իսկ 8-ինը՝ ԱԺ խմբակցությունները: 27 նախագիծ էլ հանվել է շրջանառությունից:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ 18 համաձայնագիր, 6 հաղորդում, 20 տեղեկանք, ինչպես նաեւ 2 զեկույց:

Անցկացվել է 2 խորհրդարանական լսում՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց բարելավման ուղիները», «Վարկային քաղաքականությունը եւ ֆինանսական գրագիտության խնդիրները Հայաստանում» թեմաներով:

Կայացած 6 քննարկումների արդյունքում հանձնաժողովը պետական մարմիններում թափուր մնացած տեղերի համար առաջարկել է ԱԺ-ին պաշտոնատար անձանց 5 թեկնածություն:

7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 49 դիմում-բողոք, 1 հանրագիր. պատասխանվել է բոլոր դիմումներին: Կազմակերպվել է շուրջ 70 քաղաքացու ընդունելություն: