Տպել
19.06.2021
Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ:

Արարատ Միրզոյանն ընդգծեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում:

Յոհան Մարֆին փաստեց, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ բացի երկարաժամկետ դիտորդներից վաղը ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...