Տպել
24.06.2021
«Խորհրդարանի արարողակարգի թանգարանը». Նմուշ Դոստոեւսկու եւ Եկատերինա թագուհու հավաքածուից
1 / 2

Սանկտ  Պետերբուրգում գտնվող ՌԴ ճենապակու ամենահին թանգարան-գործարանը 1744-ին հիմնադրել է Ելիզավետա կայսրուհին: Կայսերական ճենապակու գործարանում կա ավելի քան  30.000 ցուցանմուշ:  Դրանցից մեկը՝ Ֆյոդոր Դոստոեւսկու «Սպիտակ գիշերներ» պատմվածքի հիման վրա ստեղծված մի ափսե, հանգրվանել է ԱԺ արարողակարգի թանգարանում: Այն հեղինակել է ճենապակու գործարանի 1980-ականների գլխավոր նկարիչ Անդրեյ Լարիոնովը: