ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախօրեին ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծով սահմանվում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում կապալառու կազմակերպությունն իր հաշվին շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը` ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ գրանցված օգտատերերին: Հեղինակի կարծիքով` դա նաեւ կմեծացնի հանրային հսկողության գործիքակազմերը, իսկ նախագծի ընդունումը կմոտեցնի այս բնագավառում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի խստացնել հսկողական ընթացակարգերը ստանդարտների պահպանման տեսանկյունից:
Նշվեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է տեխնիկական բնույթի երկու փոփոխություն: Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի` հոդվածների տեղափոխություն է իրականացվել, եւ գործադիրը նպատակահարմար է գտնում տեսաձայնագրման փոխարեն կիրառել տեսանկարահանման սարքեր, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով սահմանվում են արտադրական կանեփի արտադրությամբ զբաղվող անբարեխիղճ տնտեսվարողների համար տուգանքի չափեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրենսդրական նախաձեռնություններին:
Խորհրդարանի արարողակարգի թանգարան. Հուշանվեր Ջայպուրից
Նվերների ավանդույթները տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, Հնդկաստանում ձախ ձեռքը համարվում է կեղտոտ, ուստի երբեք այդ ձեռքով ոչինչ պետք չէ նվիրել: Նվերներն այստեղ մատուցում են կամ աջ ձեռքով, կամ երկու ձեռքով: ԱԺ պատվիրակությունը Հնդկաստան այցի ժամանակ նվեր էր ստացել Ռաջաստանի թագավորական քաղա...
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Արտահերթ նստաշրջանի օրակարգում էր «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի քննարկումը: Քննարկվեց նաեւ Հայաստանի Հանրապ...
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում
«Հարգելի գործընկերներ, մինչդեռ այսօր մենք խոսում ենք տնտեսական խնդիրների եւ տնտեսական համագործակցության մասին, շատ բարդ է պատկերացնել համագործակցություն այնպիսի իրավիճակում, երբ հարեւան երկիրդ անցյալ տարվա աշնանը սանձազերծել է անմարդկային պատերազմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ, այժմ պահ...
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները
Հուլիսի 1-ին Ազգային ժողովը շարունակեց նախորդ օրը գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարե...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարեց արտահերթ նիստ
Հուլիսի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին»...
Նախատեսվում է թեթեւացնել 33 հազարից ավելի անհատ ձեռնարկատիրոջ ֆինանսական բեռը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 1-ին գումարեց արտահերթ նիստ: Հանձնաժողովի անդամները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի հ...
Կսահմանվեն գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպութ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյո...
Արտահերթ նիստեր են գումարում ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 01.07.2021 Ժամը 09:30 314 սենյակ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 01.07.2021 Ժամը 09:30 214 սենյակ, ...