Տպել
08.07.2021
«Խորհրդարանի արարողակարգի թանգարան». «Կեսօրվա կրակոց»
1 / 2

Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր` ժամը 12:00-ին, թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: ՀՀ ԱԺ նախագահը Սանկտ-Պետերբուրգ այցի շրջանակում այցելել է նաեւ Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ, ավանդական թնդանոթային համազարկ հնչեցրել՝ նվիրված 1941-ի հոկտեմբերի 14-ին Տիխվին քաղաքում տեղի ունեցած ողբերգության 76-րդ տարելիցին, որի ժամանակ ավելի քան 2000 երեխա է մահացել: Որպես հուշանվեր ԱԺ նախագահը ստացել է թնդանոթի արկը: