Տպել
14.07.2021
Խորհրդարանում հյուրընկալվեց ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ բյուրոյի ներկայացուցիչը
1 / 3

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հուլիսի 14-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) Իրավապահ մարմինների հակակոռուպցիոն գլխավոր խորհրդատու Յոհաննես վան դեն Հուգենին եւ ԹՊԻՀ Քրեական արդարադատության բարեփոխումների ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված հարցեր:

Ողջունելով հյուրերին` ԱԺ պատգամավորը   շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը` կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի եւ կարողությունների զարգացման, հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձեւավորման անհրաժեշտությունը:


14.07.2021
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 15.07.2021 ժամը 10:15 314 սենյակ:  ...

14.07.2021
Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահման...