ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նույն օրը ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված Կառավարության ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է պղնձի եւ մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի եւ ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ եւ հավաստագրեր տրամադրելու համար՝ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության եւ գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել եւ զարգացնել առավել մաքուր եւ էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ:
2020-ի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնաճ կամ կայուն բարձր գին: Պղնձի գինը միջազգային բորսայում 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7.500 դոլարը, իսկ այժմ այն կազմում է 9.225 դոլար: Մոլիբդենը 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին 24.000 ԱՄՆ դոլարի չափով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին:
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Մինչ օրենսդրական աշխատանքը սկսելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը: Այնուհետեւ «ԱԺ կանոնակարգ...
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 15-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացվեցին ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրու...
Քննարկված օրինագծերը ստացան դրական եզրակացություն
Հուլիսի 15-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքներ...
ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր. ուղիղ հեռարձակումներ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղումով: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...
ԱԺ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությանը
Ազգային ժողովը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նստաշրջանում քննարկեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու...
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 15.07.2021 ժամը 16:00 314 սենյակ,Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 15.07.2021 Ժամը 16:00 214 սենյակ: ...
Խորհրդարանը քվեարկություններով ընդունեց արտահերթ նստաշրջանում քննարկված նախաձեռնությունները
Հուլիսի 15-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին Կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի...
Փոփոխություն՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ԱԺ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախա...
Բյուջեի համար նախատեսվում են անհրաժեշտ նոր մուտքեր
Խորհրդարանը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ առաջարկվու...
Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 15-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ օրենսդրական աշխատանքը սկսելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ՝ հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զ...
Կհստակեցվի Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը
Հուլիսի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը քննարկման ներկայացրեց Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:15-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...