Տպել
30.07.2021
ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը գումարեց վերջին արտահերթ նստաշրջանը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով վեց օրենսդրական նախաձեռնություններ:  ԱԺ որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով, դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց իր  առաջարկը՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ նստաշրջանի ավարտից հետո  հրավիրել հրատապ նիստ եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԶՈՒ ղեկավար մարմինների մասնակցությամբ  քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը: «Այսօր համախմբվելու կարիք կա, մեր պետականությունն ու սահմանները վտանգված են»,- մասնավորապես ընդգծեց նա: Պատգամավորը ցավակցություն հայտնեց զոհված զինծառայողների հարազատներին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նույնպես անդրադարձավ սահմանային իրավիճակին, ինչը,  նրա խոսքով, մտահոգում է ՀՀ բոլոր քաղաքացիներին:  «Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ակնհայտ է, որ նա  միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների: Այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց Հայաստանի իշխանությունները դիմելու են այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»,-ասաց նա:  Խորհրդարանի անունից վշտակցություն հայտնելով զոհերի հարազատներին՝ պատգամավորը  միջազգային կառույցներին հորդորեց դիմել հստակ եւ գործուն քայլերի:  «Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք զիջման ճանապարհ»,-շեշտեց Նազելի Բաղդասարյանը: 


30.07.2021
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ  ընթերցմամբ  քննարկեց եւ ընդունեց   պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կոր...

30.07.2021
ԱԺ պատգամավորների ելույթները՝ Քրեական օրենսգրքում լրացում նախատեսող փաթեթի վերաբերյալ
Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ պատգամավորները ելույթներ ունեցան օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նիկոլայ Բաղդաս...

30.07.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացմանը
Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրեն...

30.07.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վճարի փոխհատուցումից օգտվողների վերաբերյալ օրենդրական փաթեթին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց նույն օրն ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մա...

30.07.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.07.2021
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

30.07.2021
Կհստակեցվեն հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները
Հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջակներ են ներկայացր...

30.07.2021
Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ
Հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրեն...

30.07.2021
Նախատեսվում է ուսման վճարի փոխհատուցումից օգտվող շահառուների շրջանակի ընդլայնում
««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառ...

30.07.2021
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ մշտական հանձնաժողովը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 30.07.2021 ժամը 16:30 214 սենյակ: ...

30.07.2021
Փոփոխություններ ու լրացումներ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում
Հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայ...

30.07.2021
Կկիրառվեն սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, անօդաչու թռչող սարքերի օգտագործման որոշակի սահմանափակումներ
Հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը խորհրդարանին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայում օրենքով կանոնակարգվ...

30.07.2021
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում
Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբեր...

30.07.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ ՀՀ պետական սահմանին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենս...

30.07.2021
Հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 30-ի ԱԺԽՈ-043-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...

30.07.2021
Կայացավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը  համաձայնություն տվեց 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:   ...

30.07.2021
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հողային օրենսգրքում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 30-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահա...

30.07.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

30.07.2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.07.2021
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 2-ից հրավիրվող ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար Ազգային ժողովի շենք կարող եք մուտք գործել ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հավատարմագրերով: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-210 հեռախոսահամարով: ...