Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ պատգամավորները ելույթներ ունեցան օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Նիկոլայ Բաղդասարյան.
«Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ կողմ եմ վիրավորանքը քրեականացնելուն որոշակի սուբյեկտների նկատմամբ, որոնք թիրախավորվել են ոչ պարկեշտ անձնավորությունների կողմից, բայց օրենսդրական փաթեթում եղած ձեւակերպումներն այդ նպատակին չեն հասնում: Անհասկանալի է, թե ինչու՞ երբ նույն վիրավորանքը հնչեցվում է Մարդու իրավունքների պաշտպանի կամ դատավորի հասցեին, Քրեական օրենսգրքում պահպանում ենք, իսկ պատգամավորներին կամ Կառավարության անդամին՝ ոչ»:
Գեւորգ Պապոյան.
«Մենք խոսում ենք, ըստ էության, ոչ թե վիրավորանքի, այլ հայհոյանքի քրեականացման մասին: Կարծում եմ՝ սրանք բավականին տարբեր իրողություններ են: Հայոյանքը խոսքի ազատության հետ երբեւէ պետք չէ շփոթել: Հետեւաբար, ես ամբողջովին կողմ եմ նախագծին»:
Սերգեյ Բագրատյան.
«Ես կարծում եմ, որ պետք է տուգանքի չափը մեծ լինի, որ մարդը չկարողանա վճարել այդ գումարը ու նույնիսկ չփորձի այդ մասին մտածել: Այո, պետք է զսպել ավելորդ եւ անպարկեշտ արտահայտությունները»:
Սոֆիա Հովսեփյան.
«Հասարակության որոշ արտահայտություններ մշտապես լինելու են, այս օրենքը չի կարող զսպել: Հայհոյանքը, որ նախատեսվում է Քրեական օրենսգրքով, չի լինելու: Կրթության միջոցով պետք է փոխենք, սերունդներին պետք է սովորեցնենք, որ հայհոյանքով խոսելը էթիկայի որեւէ նորմի մեջ չի մտնում»:
Վլադիմիր Վարդանյան.
«Հայհոյանքը Հայաստանում միշտ պատժվել է: Եթե նախկինում հայհոյում էին դեմ դիմաց եւ դա պատժվում էր, ապա սոցիալական մեդիայի տիրույթում այն դարձավ հեռավար, համատարած, կեղծ էջերի միջոցով միջնորդավորված փոխանցվող: Պետք է հասկանալ՝ ուզում ենք վերջ դնել այս իրավիճակին, թե ոչ»:
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կոր...
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացմանը
Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրեն...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վճարի փոխհատուցումից օգտվողների վերաբերյալ օրենդրական փաթեթին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց նույն օրն ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Կհստակեցվեն հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները
Հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջակներ են ներկայացր...
Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ
Հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրեն...
Նախատեսվում է ուսման վճարի փոխհատուցումից օգտվող շահառուների շրջանակի ընդլայնում
««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառ...
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ մշտական հանձնաժողովը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 30.07.2021 ժամը 16:30 214 սենյակ: ...
Փոփոխություններ ու լրացումներ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում
Հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայ...
Կկիրառվեն սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, անօդաչու թռչող սարքերի օգտագործման որոշակի սահմանափակումներ
Հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը խորհրդարանին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայում օրենքով կանոնակարգվ...
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում
Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբեր...
ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը գումարեց վերջին արտահերթ նստաշրջանը
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով վեց օրենսդրական նախաձեռնություններ: ԱԺ որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով, դրան...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ ՀՀ պետական սահմանին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենս...
Հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 30-ի ԱԺԽՈ-043-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...
Կայացավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն տվեց 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: ...
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հողային օրենսգրքում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 30-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահա...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 2-ից հրավիրվող ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար Ազգային ժողովի շենք կարող եք մուտք գործել ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հավատարմագրերով: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-210 հեռախոսահամարով: ...