Տպել
05.08.2021
Խորհրդարանը երրորդ անգամ քննարկեց ԱԺ նախագահի տեղակալի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
1 / 7

Օգոստոսի 5-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երրորդ անգամ առաջադրեց խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նույն օրը երկու անգամ տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

Թեկնածուի առաջադրման վերաբերյալ տեսակետներ հայտնեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերահաստատեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության միասնական թեկնածուն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը, մնալով հաստատակամ իր դիրքորոշմանը, չի պատրաստվում խոչընդոտել Սահմանադրությամբ ամրագրված դրույթների իրագործմանը եւ կապահովի անհրաժեշտ ձայներ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության համար:

ԱԺ նախագահի տեղակալի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին:
 


05.08.2021
Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց
Օգոստոսի 5-ին խորհրդարանը նորից անդրադարձավ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի ընտրությանը: Նշենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր հանգամանքով, որ նույն օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ: «Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյ...

05.08.2021
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
Ազգային ժողովը օգոստոսի 5-ին շարունակեց  ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Հիշեցնենք, որ նախորդ օրը ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նրա  առաջադրման կ...