Օգոստոսի 5-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երրորդ անգամ առաջադրեց խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նույն օրը երկու անգամ տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ:
Թեկնածուի առաջադրման վերաբերյալ տեսակետներ հայտնեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերահաստատեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության միասնական թեկնածուն է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը, մնալով հաստատակամ իր դիրքորոշմանը, չի պատրաստվում խոչընդոտել Սահմանադրությամբ ամրագրված դրույթների իրագործմանը եւ կապահովի անհրաժեշտ ձայներ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության համար:
ԱԺ նախագահի տեղակալի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին:
Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց
Օգոստոսի 5-ին խորհրդարանը նորից անդրադարձավ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի ընտրությանը: Նշենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր հանգամանքով, որ նույն օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյ...
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
Ազգային ժողովը օգոստոսի 5-ին շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Հիշեցնենք, որ նախորդ օրը ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նրա առաջադրման կ...